Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ISTC Համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագիր
08 փետրվարի, 2018
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «USAID Armenia»-ի աջակցությամբ հայտարարում է ISTC Համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի (IJRGP) երկրորդ հայտագրումը։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու ակադեմիայի, արդյունաբերության, գիտահետազոտական աշխատանքների և առևտրայության միջև կապերը:
ISTC-ն կաջակցի ծրագրերի, որոնք իրականացնում են նորարարություն՝ նկարագրական փուլից մինչև փորձարկում, թեստավորում, համակարգերի վավերացում իրական աշխարհում և/կամ աշխատանքային պայմաններում: Այն նպատակաուղղված է համեմատաբար զարգացած նոր տեխնոլոգիաներին, գաղափարներին, գործընթացներին և բիզնես մոդելներին, որոնց պետք է վերջին զարգացման քայլը շուկա հասնելու և հաստատվելու համար:
Հետ-սովետական երկրները՝ մարտահրավերներ և հեռանկարներ. Համաժողով
08 փետրվարի, 2018
When:19 May 2018, Tbilisi, Georgia
Conference Place: Institute of Post-Soviet Studies; Sulkhan-Saba Orbeliani University; Tbilisi, Georgia.
Eligibility: Conference committee encourages applicants from a variety of disciplines from academia, Governmental institutions and NGOs.
Institute of Post-Soviet Studies at Sulkhan-Saba Orbeliani University is organizing its first annual one day conference dedicated to the 100th anniversary of Georgian Independence.
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան փնտրում է դասընթացավար-փորձագետների
07 փետրվարի, 2018
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան փնտրում է դասընթացավար-փորձագետների «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենսդրությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար։
Վարշավայի Եվրատլանտյան ամառային ակադեմիա (WEASA) 2018 (անգլերեն)
07 փետրվարի, 2018
The College of Europe Natolin campus, the German Marshall Fund of the United States (GMF) and the Polish-American Freedom Foundation (PAFF) announce a call for applications for the sixth edition of the Warsaw Euro-Atlantic Summer Academy (WEASA) which is scheduled to take place between 9 and 20 July 2018.
Ծրագրի օգնական` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ում
07 փետրվարի, 2018
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ ծրագրի օգնականի թափուր հաստիքի համար։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը մինչեւ փետրվարի 18, 2018 (ներառյալ): Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մինչեւ փետրվարի 23-ը:
Կամավոր աշխատանքի հնարավորություն ԵՀՀ-ում
07 փետրվարի, 2018
Ուսանող ե՞ս կամ ավարտել ես և ցանկանում ես ձեռք բերել աշխատանքային փորձ, զարգացնել հմտություններդ, և հասկանալ թե ինչպես են աշխատում հասարակական կազմակերպությունները, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը փնտրում է կամավորի (intern) «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրում ներգրավվելու համար.
ԵԱՀԿ-ն փնտրում է գործընկեր՝ Մարդու իրավունքների պաշտպանների համար առցանց հարթակ և ուսուցողական ծրագրերի մշակելու համար (անգլերեն)
07 փետրվարի, 2018
As part of its Human Rights Defenders Programme, the OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR) is seeking applications from qualified organizations to develop a collaborative online platform, a gamified curriculum and an advanced human rights monitoring curriculum to strengthen the capacity of human rights defenders through the use of new technologies. Deadline for applications: 24.00 p.m. CET on Monday, 5 March 2018.
ՀԵՀ-ը հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթի մասին
06 փետրվարի, 2018
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին» կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: