Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Փորձի փոխանակման մարզային այցեր
27 նոյեմբերի, 2017
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Քաղաքացիական երիտասարդական կենտրոնների (ՔԵԿ) հետ համատեղ հրավիրում է մասնակցելու իրականացվող ԹԻՀԿ երեք գործընկեր կազմակերպությունների փորձի փոխանակման մարզային հանդիպում-քննարկումներին։
Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուզբեկստանում Բելգիայի դեսպանի կողմից դասախոսություն
27 նոյեմբերի, 2017
November 29 @ 5:00 pm - 6:30 pm
With its federal structure and different linguistic groups, Belgium, one of the founding members of the European Union, is often seen as a miniature model of the European project and a classical case-study for regional and global integration. These circumstances shaped the country attitudes and policies, developing primarily a sense of compromise and constant dialogue that enabled the country to assume a considerable diplomatic weight in the EU compared to its geographical size.
Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվելիք ՔՀԿ-ների հավաստագրային ծրագրում մասնակցության հրավեր
27 նոյեմբերի, 2017
2017 թ. հոկտեմբերի 24-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հայտարարեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար ուսումնական մոդուլներ մշակելու և ըստ դրանց դասընթացներ կազմակերպելու մասնագիտական/ուսումնական ծառայության հրավեր: Մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանը:
Միջազգային բրոքերի հայտամրցույթ
24 նոյեմբերի, 2017
«Քմյունիթի Սենթր ֆոր Դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն հայտարարում է բրոքերական ծառայությունների մատուցման բաց հայտամրցույթ ՀՀ Տավուշի մարզում, որի դրամական միջոցները տրամադրվում են «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի բյուջեից, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Պայմանագրի ծանուցումը և հայտամրցույթի փաթեթը հասանելի են www.ccd.am, www.developmentaid.org, www.linkedin.com և www.tender.am կայքերում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 11:00, 25.12.2017:
Մարզային զբոսավարների դասընթաց 2018
24 նոյեմբերի, 2017
Իմ Հայաստան ծրագիրը հաջորդ տարվա հունվար ամսին սկսելու է մարզային զբոսավարիների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացը լինելու է անվճար և ավարտին տրվելու էմասնակցության հավաստագիր։
Աշխատանք IDeA հիմնադրամում
24 նոյեմբերի, 2017
IDeA-ի աշխատակիցները հավատարիմ են Հայաստանում իրական փոփոխություն բերելու և հայերի ինքնությունն ամբողջ աշխարհում հզորացնելու գաղափարին: Բոլոր նրանք, ովքեր միանում են IDeA-ին, հնարավորություն ունեն աննախադեպ փոփոխության մաս դառնալ և սեփական հետքը թողնել հայկական աշխարհում:
«Մարդու իրավունքներն ու մեդիան»․ դասընթաց
20 նոյեմբերի, 2017
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հերթական դասընթացը։
ՀԿ-ների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ դասընթաց Երևանում. ՀԿ-ների սոցիալական ձեռնարկատիրության և կամավորության իրավակարգավորումները
20 նոյեմբերի, 2017
Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենսդրական նոր պահանջներին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացնում է ՔՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ: