Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Արդյունավետ կառավարման Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի մրցույթ
26 դեկտեմբերի, 2017
Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:
Դասընթաց` կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների համար
25 դեկտեմբերի, 2017
Եռօրյա դասընթացի նպատակն է կրթության բնագավառում գործող ՔՀԿ-ների ղեկավարների մոտ հետևյալ հմտությունների բարելավումը. մասնակցություն կրթության ոլորտում քաղաքականությունների վերլուծության և մշակման գործընթացներին, համագործակցության, գործընկերությունների ձևավորում, կրթության մեջ նոր տեխնոլոգիաների, կրթական հարթակների կիրառում, ինչպես նաև` ֆոնդհայթայթման և հետազոտական հմտությունների զարգացում:
Կրթության բնագավառի փորձագետներն ու դասընթացավարները կարող են դիմել դասընթացի կազմակերպման մրցույթին
25 դեկտեմբերի, 2017
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին:
Դասընթացի նպատակն է` կրթության ոլորտում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացումը` նրանց գործունեության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով։
Միջմշակութային պրակտիկայի ծրագիր Գերմանիայում
22 դեկտեմբերի, 2017
CrossCulture Programme ծրագիրը տրամադրում է հնարավորություն ՀՀ քաղաքացիական հասարակության ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետներին և կամավորներին անցնել երկամսյա պրակտիկա Գերմանիայում:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ընձեռվում է հնարավություն անցնելու ութ շաբաթյա պրակտիկա Գերմանիայում:
Պրակտիկայի ամենավաղ սկիզբը կարող է լինել 2018 թ. Հունիսն է: Պրակտիկաները պետք է ավարտվեն մինչեւ 2018 թ. Դեկտեմբերի կեսը:
Rethink. Հետազոտություններ իրականացնելու կրթաթոշակ (անգլերեն)
21 դեկտեմբերի, 2017
A quarter of a century after it began, the democratic transformation of Central and Eastern Europe has ground to a halt. From within, the region is challenged by ruthless power politics, weak institutions, beleaguered civil society and media, reform fatigue, and a return of traditional nationalism and phobias. Europe and the West broadly, once the desired endpoint of the region’s transformation, have lost their attractiveness; their current weakness opens a vacuum that is filled with powerful counter-narratives.
Հետազոտություններ ներկայացնելու հրավեր "Սահմաններ, սահմանագծեր, սահմանափակումներ" կոնֆերանս (անգլերեն)
20 դեկտեմբերի, 2017
The political aspects of the theme of the conference are obvious and topical – outsiders/insiders, citizens/neighbours/strangers/migrants/refugees/enemies. We would also like to encourage papers on more global subjects, including civilizations, travel, colonization, and such like. Furthermore, we would encourage papers on the history of natural philosophy, theology, metaphysics, etc.: histories of the extent of the universe, of the visible, and of the measurable. Finally, we are keen to have papers on ethics: transgressions of every kind.
Հրատարակչության աջակցության ծրագրեր 2018թ. առաջին կիսամյակ
20 դեկտեմբերի, 2017
Շուրջ 30 տարուց ի վեր, Հրատարակչության աջակցության ծրագիրը նպաստել է ֆրանսիացի կամ ֆրանսալեզու հեղինակների ավելի քան 20 000 ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակմանը 75 երկրում: Այս ծրագիրն աջակցում է օտարերկրացի հրատարակիչներին՝ թարգմանության շնորհիվ իրենց գրացանկը ֆրանսալեզու հեղինակների ստեղծագործություններով հարստացնելու գործում:
Աշխատանքի Հայտարարություն։ Դասընթացավար-Փորձագետների մրցույթ
19 դեկտեմբերի, 2017
«ՄասնակցուՄԵՆՔ» սոցիալական ձեռնարկատիրության և ակտիվ քաղաքացիության ծրագիրը հայտարարում է 17 դասընթացավար-փորձագետների և/կամ դասընթացավար-փորձագիտական խմբերի վճարովի ծառայությունների մատուցման մրցույթ։ Դասընթացավար-փորձագետները պետք է պլանավորեն և իրականացնեն 2018 թվականի փետրվարին կազմակերպվող «Ակտիվ Քաղաքացիության Դպրոցը», «Սոցիալական ձեռնարկատիրության դպրոցը» և «Մենթորինգ և քոուչինգ» դասընթացը։