Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Լրագրողական «Վացլավ Հավել» կրթավճարի մրցույթ. դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 6-ը
18 մայիսի, 2016
Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանը և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունում են 2016-2017թթ. լրագրողական «Վացլավ Հավել» կրթավճարի մրցույթի հայտերը:
Իննամսյա ծրագրի կրթավճարի մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Ռուսաստանից:
Արևելաեվրոպական վեց երկրներից մրցութային կարգով ընտրված լրագրողներին կրթավճարը հնարավորություն կտա մի քանի ամիս աշխատելու Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանի տեղական գրասենյակներում և վեց ամիս՝ Պրահայի կենտրոնակայանում:
Ծրագիրն իրականացվելու է 2016թ. նոյեմբերի 1-ից ...
SocCamp 2016 registration (Armenian)
18 մայիսի, 2016
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ թիմը նախորդ տարի նախաձեռնեց «ՍոցՔեմփ»-ը, որով հիմք դրվեց առաջին ոչ ֆորմալ, բայց մասնագիտական հարթակին՝ նրանց համար, ովքեր ունեին վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ։
Հանրության շրջանում անսպասելիորեն լայն արձագանք գտնելուց և «բա էս տարի ՍոցՔեմփ չի լինելու՞» հարցը հաճախակի ստանալուց հետո՝ մենք ուրախ ենք հայտարարել «ՍոցՔեմփ 2016»-ի մեկնարկի մասին։
Ի՞նչ է ՍոցՔեմփը
ՍոցՔեմփը ոչ ֆորմալ կոնֆերանս է, կամ պարզապես՝ չկոնֆերանս, որտեղ հավաքվում ե...
ClimateLaunchpad Հայաստան 2016
18 մայիսի, 2016
«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը, Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համագործակցությամբ, մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ Բիզնես Գաղափարների Մրցույթը:
ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են 29 երկրներ: Այն օգնում է ամենախոստումնալից ստարտափներին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ:
Բիզնես գաղափարների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝http://ntefund.am/en/announcements/show/74:
Մեր ցանկությունն է ClimateLaunch...
Տնտեսական հնարավորությունների շաբաթ (անգլերեն)
17 մայիսի, 2016
Source: http://repatarmenia.org/
To support the economic integration of Syrian refugees in Armenia, GIZ EISRA organises the business forum “Week of Economic Opportunities (WEO)” on 19-22 May 2016 at Yerevan Expo to promote entrepreneurship, job orientation, networking and capacity building for Syrian Armenians. During the event job and training opportunities in private sector for improvement of skills of the target group will be introduced. The exhibition will help to promote products and services of existing businesses of Syrian Armenians and of other companies in Ar...
Ակնարկների մրցույթ. «Օլիվեր Թվիսթ. փոքրիկը մեծ աշխարհում»
17 մայիսի, 2016
Աղբյուր՝ www.facebook.com/britarmclub/
Բրիտանական ակումբը հայտարարում է ակնարկների մրցույթ՝ «Օլիվեր Թվիսթ. փոքրիկը մեծ աշխարհում» թեմայով:
Մրցանակային ֆոնդը 100 հազար դրամ է:
Ակնարկը պետք է լինի հայերեն, մուտքագրված Unicode-ով, word-ով 1400-4500 բառի սահմաններում։ Նույն հեղինակը կարող է ներկայացնել միայն մեկ հայտ ՝ ուղարկելով [email protected] հասցեով՝ subject-տողում նշելով Oliver Twist:
Ողջունվում են քննադատական վերընթերցումները, վերլուծությունները, որոնք հանրահայտ գործը մեկնում են բոլորովին անսպասելի, հետաքրքիր կամ յուրօրինակ լույսով, ոչ թե ավանդական-դաս...
Հետազոտությունների բաց մրցույթ. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»
17 մայիսի, 2016
«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»
Հետազոտությունների բաց մրցույթ
Մայիս, 2016
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի (Ծրագիր) շրջանակներում հայտարարում է «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ:
Ծրագրի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստ...
ԳԼՕ ճամբար 13-14տ աղջիկների համար
16 մայիսի, 2016
Աղբյուրը՝ այստեղ
ԳԼՕ ճամբարը իրականացվում է Խաղաղության Կորպուսի կամավորների, «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն երիտասարդների համար ՀԿ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ:
Ճամբարի ընթացքում երեխաները կմասնակցեն մի շարք մոտիվացնող դասընթացների, թիմային աշխատանքների և կշփվեն Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած աղջիկների և ջոկատավարենրի հետ, որն էլ իր հերթին կնպաստի ակտիվ քաղաքացիների ձևավորմանը: Մասնակիցները ծրագիր գրելու և կառավարելու հմտություն ձեռք կբերեն, որի արդյունքում կկարողանան փոքր ծրագրեր իրականացնել իրենց համայնքն...
Քաղաքական Մարտահրավերներ Հայաստանի Համար Տարածաշրջանային և Գլոբալ Տնտեսական Ցնցումների Համատեքստում
16 մայիսի, 2016
Caucasus Research Resource Center (CRRC)-Armenia in cooperation with
IMF Resident Representative Office in Armenia and Yerevan State University
invite you to a public presentation of the latest
“Policy Challenges for Armenia in the Context of Regional and Global Economic Shocks: An Update”
to be delivered by Teresa Daban Sánchez (IMF Resident Representative in Armenia)
Date: May 24, 2016
Time: 14:00-16:00
L...