Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Պետություն և իրավունք» թեմայով դասընթաց. մասնակցության հրավեր
10 հունվարի, 2022
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացին:
Աշխատանքի հայտարարություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից
07 հունվարի, 2022
Ստորև ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաղքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների հայտարարություններ։
Աշխատանքի հայտարարություններ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից
07 հունվարի, 2022
Ստորև ներկայացվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաղքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների հայտարարություններ։
Դրամաշնորհային մրցույթի հնարավորություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից․ Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն
07 հունվարի, 2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավու...
ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհների մրցույթ
07 հունվարի, 2022
ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով հայտարարում է 2022թ. ԱՄՆ շրջանավարտների փոքր դրամաշնորհների մրցույթը:
2022թ. Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների մրցույթ ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանության կողմից
07 հունվարի, 2022
ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով հայտարարում է 2022թ. Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների մրցույթը:
EMERGE նախագծի իրականացման հրավեր Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի և Վրաստանի գրասենյակների կողմից կողմից (անգլերեն)
07 հունվարի, 2022
The IOM Georgia and Armenia Offices are implementing a project titled: Enhancing Migrants’ Rights and Good Governance in Georgia and Armenia - EMERGE, funded by the Norwegian Ministry of Foreign Affairs, which seeks to strengthen national capacities in the fields of migrants’ rights and migration governance in Armenia and Georgia and strengthen cross-border dialogue and cooperation in the area. Project activities include conduct research, undertake government capacity building activities including study tours, work with the civil society and media to expand their expertise and enhance quality of reporting, organize awareness raising campaigns, set up regional consultative platforms and improve access to information for migrants.
Հայտերի ընդունման հայտարարություն Դոյչե Վելլեի կողմից․ Ֆինանսական աջակցություն Հայաստանի մարզային մեդիաընկերություններին
03 հունվարի, 2022
Դոյչե Վելլե Ակադեմիայի (գլխավոր գործընկեր), Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր, մեդիաընկերությունների կոնսորցիումը պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: