Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Ծառայությունների մատուցման մրցույթի հայտարարություն ԴԵՀԿ-ից
15 փետրվարի, 2022
ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է կրթական ձեռնարկների բառացանկերի և բացատրությունների հավելվածների կազմման ոլորտի փորձագետի։
Հայաստանում հաշտարարության միջոցով աշխատանքային վեճերի լուծման վերաբերյալ հետազոտություն կատարելու հրավեր
10 փետրվարի, 2022
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն Հայաստանում աշխատանքային վեճերը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ՝ վեր հանելով առկա խնդիրներն ու ներկայացնելով առաջարկություններ։ Հետազոտությունը ներկայացվելու է քաղաքականություն մշակողներին, շահագրգիռ այլ անձանց՝ նպատակ ունենալով խրախուսել հաշտարարութամբ աշխատանքային վեճերի լուծումը։
Աշխատանքի հնարավորություն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից․ սոցիոլոգ
10 փետրվարի, 2022
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում սոցիոլոգի «Ֆեմինիզմ և հաշմանդամություն» ծրագրի շրջանակներում համագործակցելու համար:
Հանրային բյուջեներ և բյուջետային ծրագրերի մոնիտորինգ․ հայտարարություն
08 փետրվարի, 2022
Դասընթացներն ուղղված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բյուջետային գրագիտության, հանրային ծրագրերի մշակման գործընթացներում մասնակցության, ծրագրերի մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարելավմանը:
Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ-ն փնտրում է փորձագետների և խորհրդատուների (անգլերեն)
08 փետրվարի, 2022
Armenian Progressive Youth NGO is looking for Labour Experts and Consultants to design and conduct series of workshops for young people on labour rights, legislation, and participation in trade unions.
Դասընթացի մասնակցության հրավեր․ «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն»
05 փետրվարի, 2022
«Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և 2020-2021թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Միջոլորտային դասընթացներ՝ եզդի աղջիկների և կանանց շարունակական կրթությունն ապահովելու նպատակով. տարրականից դեպի միջնակարգ կրթություն» ծրագիրը:
Մասնակցության հրավեր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից․ երիտասարդները վստահության մասին
04 փետրվարի, 2022
PERITIA ծրագիրը Եվրոպացի աշակերտներին հրավիրում է հանրային վստահության վերաբերյալ իրենց տեսակետներով կիսվելու: «Երիտասարդները վստահության մասին» մրցույթի շրջանակներում աշակերտները կստեղծեն նախագծեր, որոնք կանդրադառնան այն հարցերին կամ խնդիրներին, որոնք, ըստ իրենց, վստահության տեսանկյունից հանրային կյանքում կարևորագույնն են։
Դրամաշնորհային հնարավորություն Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի կողմից
02 փետրվարի, 2022
Լրացրե՛ք իրավաբանական անձանց համար նախատեսված առցանց հայտը՝ կցելով հայտադիմումի մեջ պահանջվող փաստաթղթերը: Ներկայացված դիմում-փաթեթների հավաքագրումից և ուսումնասիրությունից հետո նախնական հավանության արժանացած ծրագրերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Վերջնական փուլում «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը կընտրի հաղթողներին: