Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ԴԱՏԱ ծրագրի շրջանակում մեկնարկում է «Ցանցային համագործակցություն հանրային քաղաքականությունների բարելավման նպատակով» դրամաշնորհային ծրագիրը
17 սեպտեմբերի, 2020
«ԴԱՏԱ. տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Ցանցային համագործակցություն հանրային քաղաքականությունների բարելավման նպատակով» (այսուհետև՝ Ցանցային դրամաշնորհներ) դրամաշնորհային ծրագիրը ՔՀԿ–ների՝ տվյալներով հիմնավորված հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներին աջակցելու նպատակով։
Հայտերի ընդունման հրավեր ՏԺԴ մարզային գործընկեր կազմակերպություններ ներգրավելու նպատակով
17 սեպտեմբերի, 2020
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն (ՀՖՄ) «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում հրավիրում է ՀՀ մարզային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) դիմելու մրցույթի՝ Հայաստանի 10 մարզերում Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ) աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով։
Հաղորդակցության համակարգողի աշխատանքի հայտարարություն
16 սեպտեմբերի, 2020
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հաղորդակցության համակարգողի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և դինամիկ միջավայրում պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։
Թվային գործիքներ ու հավելվածներ՝ համաճարակի պայմաններում կառավարության հաշվետվողականությունն ու մասնակցայնությունը բարելավելու համար ( in English )
15 սեպտեմբերի, 2020
ADB, in collaboration with the Open Government Partnership (OGP), aims to explore how digital technology can be leveraged to strengthen the monitoring of COVID-19 related spending and improve feedback and grievance redressal mechanisms.
ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ/ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ
12 սեպտեմբերի, 2020
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամն իր գործընկերոջ՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի (GFA) հետ համատեղ իրականացնում է «Ագրոտուրիզմի խթանում Հարավային Կովկասի երկրներում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի «Տնտեսական զարգացում, կառավարում և ձեռնարկությունների աճ» ծրագրի (EDGE) կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու և խթանելու ագրոտուրիզմը Հարավային Կովկասի երկրներում՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐ ՝ «ԿԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
11 սեպտեմբերի, 2020
ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:
Հայտադիմում. «Ֆոնդհայթայթում և ավելին» մուլտիմեդիա կրթական ծրագիր
09 սեպտեմբերի, 2020
ԷկոՀաբ հիմնադրամը Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Ֆոնդհայթայթում և ավելին» այլընտրանքային ֆոնդհայթայթման առցանց ուսումնական ծրագիրը, որը դասախոսություններից, ուսուցողական տեսադասերից, քննարկումներից և այլ ֆորմատներից բաղկացած դինամիկ և ինտերակտիվ գործընթաց է:
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի գրասենյակը հրավիրում է մասնակցելու ԱՌՑԱՆՑ Կանաչ Ակադեմիա 2020-ին
09 սեպտեմբերի, 2020
Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակն ամբողջ աշխարհում՝ Կանաչ Ակադեմիան այն լավագույն հարթակն է, որտեղ կարող ենք քննադատորեն արծարծել Հարավային Կովկասի հանրապետություններում կորոնավիրուսի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Կանաչ Ակադեմիան կանդրադառնա թեմայի շուրջ առկա կարևորագույն քննարկումներին և քննադատական վերլուծություններին։ Հրավիրյալ փորձագետները, հասարակական և քաղաքական վերլուծաբանները կներկայացնեն իրենց տեսլականները՝ այսրկովկասյան հանրապետություններում ծառացած տնտեսական և սոցիալական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:
