Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ/ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ
12 սեպտեմբերի, 2020
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամն իր գործընկերոջ՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի (GFA) հետ համատեղ իրականացնում է «Ագրոտուրիզմի խթանում Հարավային Կովկասի երկրներում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի «Տնտեսական զարգացում, կառավարում և ձեռնարկությունների աճ» ծրագրի (EDGE) կողմից: Ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու և խթանելու ագրոտուրիզմը Հարավային Կովկասի երկրներում՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
ՀԲԸՄ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՐ ՝ «ԿԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
11 սեպտեմբերի, 2020
ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնությունը միտված է կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական աճին: Ծրագրի մասնակիցները կազմակերպվող դասընթացների և շարունակական խորհրդատվության, ինչպես նաև տրամադրվող փոքր դրամաշնորհների միջոցով հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները, ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը, ինչպես նաև նպաստել սեփական համայնքի զարգացման և կայացման գործընթացին:
Հայտադիմում. «Ֆոնդհայթայթում և ավելին» մուլտիմեդիա կրթական ծրագիր
09 սեպտեմբերի, 2020
ԷկոՀաբ հիմնադրամը Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Ֆոնդհայթայթում և ավելին» այլընտրանքային ֆոնդհայթայթման առցանց ուսումնական ծրագիրը, որը դասախոսություններից, ուսուցողական տեսադասերից, քննարկումներից և այլ ֆորմատներից բաղկացած դինամիկ և ինտերակտիվ գործընթաց է:
Հայնրիխ Բյոլ հիմնադրամի գրասենյակը հրավիրում է մասնակցելու ԱՌՑԱՆՑ Կանաչ Ակադեմիա 2020-ին
09 սեպտեմբերի, 2020
Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակն ամբողջ աշխարհում՝ Կանաչ Ակադեմիան այն լավագույն հարթակն է, որտեղ կարող ենք քննադատորեն արծարծել Հարավային Կովկասի հանրապետություններում կորոնավիրուսի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Կանաչ Ակադեմիան կանդրադառնա թեմայի շուրջ առկա կարևորագույն քննարկումներին և քննադատական վերլուծություններին։ Հրավիրյալ փորձագետները, հասարակական և քաղաքական վերլուծաբանները կներկայացնեն իրենց տեսլականները՝ այսրկովկասյան հանրապետություններում ծառացած տնտեսական և սոցիալական մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:
Funds for media and journalists_Baltic Center for Media Excellence ( in Russian )
09 սեպտեմբերի, 2020
Перед Вами – электронный бюллетень, который Балтийский центр развития СМИ (BCME) готовит в помощь независимым медиа в странах Восточного Партнерства. В нем мы собираем для Вас все грантовые объявления и другие новости о возможностях финансирования, доступных для медиа Армении, Азербайджана, Беларуси, Молдовы, Грузии и Украины.
ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռներեցների համար
08 սեպտեմբերի, 2020
ԷՐԱՍՄՈՒՍԸ երիտասարդ ձեռներեցների փոխանակման ծրագիր է, որն ուղղված է օգնելու վերապատրաստվել սկսնակ ձեռներեցներին Եվրամիության երկրների ձեռնարկատիրություններից մեկում` փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ ձեռք բերելու նպատակով։ Այն նպաստում է նորարարական հմտությունների բարելավմանը և խրախուսում միջսահմանային գիտելիքների և փորձի փոխանակումը ձեռներեցների միջև:
Գործարկվեց մասնակցային կառավարման հերթական գործիքը
07 սեպտեմբերի, 2020
Գործարկվեց մասնակցային կառավարման հերթական գործիքը՝ «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ www.e-petition.am կամ հանրագիր․հայ հասցեներով:
The Reagan-Fascell Democracy․ Կրթաթոշակի հնարավորություն
07 սեպտեմբերի, 2020
Named in honor of NED’s principal founders, former president Ronald Reagan and the late congressman Dante Fascell (D-Fl.), the Reagan-Fascell Democracy Fellows Program is a federally funded, international exchange program that offers democracy activists, journalists, civil society leaders, and scholars from around the world the opportunity to spend five months in residence at the National Endowment for Democracy (NED), in Washington, D.C., in order to undertake independent research on democracy in a particular country or region. Located within NED’s INTERNATIONAL FORUM FOR DEMOCRATIC STUDIES, a leading center for the analysis of global democratic developments, the program provides a collegial environment and rich intellectual setting for educational exchange and professional development.