Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մասնակցության հրավեր. Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը Կովկասի ինստիտուտի առցանց դասընթաց
15 հունիսի, 2020
Կովկասի ինստիտուտը մեկնարկում է վեցշաբաթյա առցանց դասընթաց՝ նվիրված քաղաքականությանը ճգնաժամի պայմաններում ՝ Հարավային Կովկասի օրինակով: Դասընթացը հիմնականում կդիտարկի, թե ինչպես են ճգնաժամերը, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսային համաճարակը, ազդում երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական ինստիտուտների և դրանց զարգացման միտումների վրա:
Հակակոռուպցիոն դպրոց՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
15 հունիսի, 2020
ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին:
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծում է ֆեյսբուքյան հարթակ
13 հունիսի, 2020
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծում է ֆեյսբուքյան հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն և կքննարկվեն ուսանողական մի շարք խնդիրներ։ Խմբի նպատակն է միավորել ՀՀ բոլոր մարզերի ուսումնական հաստատությունների ուսանողներին։
GIZ Armenia. Դրամաշնորհային մրցույթ
09 հունիսի, 2020
The aim of the EU4Business “Innovative Tourism Action Grants in times of Covid-19” is to support Armenia’s tourism sector to answer Covid-19 challenges by providing financial support (grants) to tourism businesses and consortia of tourism businesses, NGOs and foundations operating in Armenia’s three northern provinces to implement innovative projects to better adapt to and recover from the current crisis.
Առցանց դասընթացների ու հանդիպումների մասնակիցների հավաքագրում
09 հունիսի, 2020
Նախաձեռնությունների աջակցման մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանն ու համայնքային կյանքին։
Կամավոր աշխատանքի հնարավորություն ՀԿ Կենտրոնում
09 հունիսի, 2020
Կամավոր աշխատանքի հնարավորություն ՀԿ Կենտրոնում
Ամենամյա AJCM փառատոնն այս տարի տեղի է ունենալու հունիսի 6, 7, 8-ին
05 հունիսի, 2020
Փառատոնը հագեցած է 20-ից ավել միջոցառումներով (վեբինարներ, սեմինարներ, գիտաժողովներ, ներկայացումներ, համերգներ, բանավեճեր, դասընթացներ, օնլայն համերգներ և այլն): Հիմնական թեմաներն են՝ բնապահպանություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն, համերաշխություն և շարժունակության COVID 19 ընթացքում։ Բոլոր միջոցառումները կացկացվեն անգլերեն կամ ֆրանսերեն։ Հայաստանյան գործընկերն է Երիտասարդությունն ուժ է ՀԿ, որը կանցկացնի վեբինար հունիսի 6-ին, ժամը 18:00 բնապահպանական թեմայով։ Վեբինարին կմասնակցի նաև ՀՀ-ում ակտիվ բնապահպանական գործունեություն ծավալող Էկո Աղբ ՀԿ-ին, որը կկիսվի իր հաջողության պատմությամբ։
Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելություն
05 հունիսի, 2020
Եթե կարծում եք, որ համապատասխանում եք նոր Պարեկային ծառայության չափորոշիչներին, ապա դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության։