Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 հուլիսի, 2017

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ



Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունն իր գործունեության 15 տարիների ընթացքում նպաստել է խոսքի, մամուլի, տեղեկության ու արտահայտման ազատության իրավունքի պաշտպանությանը: Քայլեր է ձեռնարկել՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, տեղական ինքնակառավարման զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը: «Ասպարեզ»-ը Հայաստանում առաջին հասարակական կազմակերպությունն է, որը հիմնադրել է իր օրաթերթն ու համացանցային ռադիոկայանը: Տեղեկատվության ազատության զարգացման համար 70 դատական գործեր է նախաձեռնել: Բացի կազմակերպության կայքից՝ www.asparez.am, «Ասպարեզ»-ը ստեղծել է հատուկ կայք www.publicdata.am՝ համայնքային և դպրոցական բյուջեների և այլ տեղեկությունների հրապարակման համար: Կազմակերպության առաքելությունն է Հայաստանը տեսնել որպես մարդու պաշտպանված հիմնարար իրավունքներով երկիր:

Նորություններ

28 հունիսի, 2015, 14:00
«Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ին Աշտարակում և Արտաշատում բացվեցին քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ։...
Տեսնել ավելին

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մեդիա