Հասարակական ձայն
Կազմակերպության տեսլականն է կերտել էկոլոգիապես մաքուր Հայաստան, համախմբել մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկիր մոլորակի, բնության և սոցիալական խոցելի խմբերի ճակատագրի նկատմամբ:
Կազմակերպության առաքելությունն է.
- կառուղոցական կերպով նպաստել երկրի կայուն զարգացմանն ու առաջընթացին,
- բարձրացնել հասարակության սոցիալական պատասխանատվությունը և
- հասնել էկոլոգիական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ ներգրավելով ակտիվ քաղաքացիներին:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում հասել է հետևյալ արդյունքների.
- Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ապօրինի հեռացված աշխատակիցների աշխատանքի վերականգնում և կոմբինատին պատկանող «Նահատակի Ձոր» պոչամբարի աղետալի վիճակի մասին ուսումնասիրություններ և լուսաբանում:
-«Մեկ հայ, մեկ ծառ: Ծառատունկ»(թվով 5)
- Ակտիվ պայքար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից թունավոր թափոնների Արաքս գետ լցման դեմ: Խնդրի լուսաբանում Civil Voice ՀԿ-ի կողմից և պահանջ պետական համապատասխան մարմիններին վերջ դնելու կոմբինատի հանցավոր աշխատանքները:
-«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ծրագրի իրականցում (4 ակցիա), որի նպատակն է սահմանամերձ տարածքներում ծառայող զինվորներին ապահովել անհրաժեշտ պարագաներով:
- Civil Voice ՀԿ-ի կողմից ՇՄԱԳՓ օրենքի նախագծի մշակում, քննարկում այլ բնապահպանական ՀԿ-ների հետ, ինչպես նաև խնդրի լուսաբանում:
- Ծաղկաշատում Թեղուտ ՓԲԸ-ի դեմ իրականացված հաջողված գործունեություն.
Civil Voice ՀԿ-ի կողմից աջակցություն գյուղական համայնքին՝ ի դեմս կանաչապատ տարածքների և գերեզմանների ոչնչացմանը:
- Այցելություններ և աջակցության ծրագրեր ՀՀ տարբեր մանկատներին և հատուկ դպրոցներին:
Նորություններ
Կոնտակտներ
- (+37460)543543
- [email protected]
- civilvoice.am/
- AM, , Երևան, 0025 Չարենցի 1, 6-րդ հարկ, 601 սենյակ