Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 դեկտեմբերի, 2017

Աջակցություն Նոյեմբերյանին



«Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունն ավելի քան տասը տարվա իր գործունեությամբ նպաստում է Տավուշի մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ տեղական ռեսուրսների արդյունավետ կառավարման, օգտագործման  և  լրացուցիչ ռեսուրսների ներգրավման միջոցով: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են Տավուշի մարզի՝ հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչները: Իրականացված բազմաթիվ այլ ծրագրերի թվում ՀԿ-ն հիմնել է ՀՀ-ում դեռևս եզակի՝ շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն, նաև՝  երիտասարդական կենտրոններ Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 համայնքներում, հրապարակել է Տավուշի մարզի գործարար  տեղեկատու, 6 սահմանամերձ համայնքներում  մասնակից է եղել 45 կմ ջրագծերի  կառուցման, կազմակերպել է մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ: «Աջակցություն Նոյեմբերյանին» կազմակերպության տեսլականն է  «Ունենալ իրական նպատակներ և հասնել ցանկալի արդյունքների»:

Մատուցվող ծառայությունները
Բիզնես ծրագրերի մշակում
Թարգմանություն
Շուկայի ուսումնասիրություն
Ներդրումային ծրագրերի մշակում
Հաշվապահական հաշվառում
Ռազմավարական պլանի մշակում
Համակարգչահին դասընթացներ
Համակարգչային ծառայություններ
 

Տեսադարան

Նորություններ

16 դեկտեմբերի, 2015, 08:09
2015թ. –ի դեկտեմբերի 12- ին և 13 –ին Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ-ի աշխատակազմը ՀԿ ԴեՊո ծրագրի շրջանակներում կազմակերպեց 2 - օրյա դասընթաց, որի նպատակն էր զարգացնել Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնագիտական...
Տեսնել ավելին

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում