Երևանի մամուլի ակումբ
«Երևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունն իր քսան տարվա ակտիվ գործունեությամբ աջակցում է Հայաստանում ազատ, անկախ և որակյալ զանգվածային լրատվամիջոցների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Կազմակերպությունն իրականացնում է հետազոտություններ լրատվական և քաղաքական դաշտում, անցկացնում ուսուցում լրագրողների համար, քայլեր ձեռնարկում՝ ուղղված օրենսդրական բարեփոխումներին և լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդմանը: Մասնավորապես, նպաստել է 2003 թ․-ին «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունմանը, 2007-ին՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի ներդրմանը: ԵՄԱ-ն նաև քայլեր է ձեռնարկում՝ ուղղված հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների և լրագրողների միջև կապերի ընդլայնմանը:
Նորություններ
Կոնտակտներ
- +37410530067
- [email protected]
- ypc.am
- AM, Երևան, 0002 Ղ․ Փարպեցու 9