Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիա ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են զբոսաշրջություն և հյուրընկալություն ընտանիքներում:​

 

Շահառուներն են հյուրատների սեփականատերերը​:

 

Կազմակերպության առաքելությունն է խթանել զբոսաշրջությանը՝ ապահովելով հյուրընկալության լավագույն պայմաններ և հարմարավետություն, բավարարել զբոսաշրջության տարբեր ձևերի /բնության, հանգստի, բացահայտման և այլն/  պահանջներն ու կարիքները, կարևորել շրջակա միջավայրի և ժառանգության զարգացումն ու  պահպանումը հատկապես գյուղական միջավայրում և նպաստել զբոսաշրջային տնտեսությունների հետ բոլոր ոլորտների ակտիվ համագործակցությանը:​

 

Կազմակերպությունը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, ընտանեկան բիզնեսի զարգացմանը, համայնքներից արտագաղթի նվազմանը, տեղական արտադրանքի արժևորմանը և սպառմանը  

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Բիզնես և տնտեսական զարգացում