Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 15 մարտի, 2019

Մասիս ՀԿ



Կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներն են կրթական, մշակութային միջոցառումների անցկացումը և համայնքային զարգացում, միջհամայնքային, միջազգային կապի ձևավորում և ամրապնդում​ը:

 

Որպես շահառու հիմնական ուշադրության կենտրոնում են երիտասարդները։ Նրանք էլ կազմակերպում են միջոցառումներն ու ակտիվացնում քաղաքի կյանքը​:

 

Հիմնական նպատակը համայնքային ակտիվացումն է։ Պետք է հավասարապես զարգացնել հանրապետության բոլոր մարզերն ու քաղաքները՝ այդպես զարգացնելով ամբողջ հանրապետությունը։ Շեշտը դնում ենք երիտասարդների ակտիվության վրա, քանի որ նրանք են մեր երկրի ապագան։ Պետք է բերել նրանց այն գիտակցության, որ հենց իրենք իրենց ձեռքերով կարող են փոխել իրականությունը՝ դարձնելով այն ավելի լավը, ու ամենակարևորը նրանք պետք է վստահ լինեն իրենց հնարավորությունների վրա ու հավատան որ իրենք կարող են այդ ամենն իրականություն դարձնել։

 

Նպատակներից մեկը երիտասարդներին փակ շրջանակից դուրս բերելն է։ ՀԿ-ն կարող է դառնալ իրենց համար այլընտրանքային հարթակ, որտեղ իրենք կկարողանան ինքնաարտահայտվել, հնարավորություն կունենան հանդիպել նոր մարդկանց։ Աջակցելով Հայաստանի տարբեր համայնքներին կճանաչեն իրնց երկիրը, մասնակցելով միջազգային ծրագրերին՝ կլայնացնեն իրենց մտահորիզոնը և կցանկանան նաև մեր երկիր բերել արտասահմանայն երկրներում ընդունված մշակույթի լավ կողմերը՝ պահպանելով մերը։ ​

 

 

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում, Երիտասարդություն