Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 25 սեպտեմբերի, 2018

Երկօրյա դպրոց՝ «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը»



Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է՝ «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում 2017թ ընթացքում հայտարարված դրամաշնորհային ծրագրին դիմած կազմակերպությունները և կազմակերպություններ ներկայացնող անհատներին մասնակցելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունների զարգացման երկօրյա դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 20-ից 21- ը ԵՀՀ գրասենյակում (Երևան, Ազատության 1/21, բն. 22)։

 

Դպրոցի նպատակն էնպաստել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խաղաղարարական գործունեությամբ զբաղվողքաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը՝բարձրացնելով այդ կարևոր բնագավառում արդյունավետ ծրագրեր իրականացնելու նրանց հնարավորությունները:
Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց հմտությունները հատկապես խաղաղարարական ուղղությամբծրագրեր մշակելու և իրականացնելու ոլորտում, ծանոթանալու կազմակերպական զարգացմանը նպաստող ռեսուրսներին, համագործակցության եզրեր գտնելուայլ կազմակերպությունների հետև այս բոլորը հետագայում ծառայեցնելու իրենց կազմակերպության ուժեղացման գործին։

 

Մասնավորապես, դպրոցի մասնակիցները կբարելավեն կարողությունները հետևյալ ուղղություններով՝
-ՔՀԿ կայունության միջոցները
-Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները հատկապես
խաղաղարարության ուղղությամբ
-Դոնորի հետ հարաբերություններ/կուլտիվացիա
-Ինչպե՞ս գտնել և հասկանալ դրամաշնորհային հայտեր
-Ինչպե՞ս գրել մրցունակ ծրագրային առաջարկ
-Բյուջեի պլանավորումը

-Խաղաղարարական ծրագրերի կառավարումը, հաղորդակցության առանձնահատկությունները


Դիմելու կարգը
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև ս.թ. դեկտեմբերի 12-ը ուղարկել փաստաթղթի ներքևում կցված «ՀԿ անձնագրի» լրացված տարբերակը lavagyan@epfound.am էլ փոստին՝ թեմայի տողում նշելով «Դպրոցի հայտ - Ձեր կազմակերպության անունը»:
Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են: Դպրոցի մեկ փուլին կարող են մասնակցել առավելագույնը 25 հոգի:

 

Մասնակցության պայմանները
-Մասնակցությունը դասընթացին անվճար է։
-Հայաստանի մարզերից և Լեռնային Ղարաբաղից ժամանող մասնակիցների կեցությանև
ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։
-Մեկ կազմակերպությունից կարող է մասնակցել մինչև երկու ներկայացուցիչ։
-Դասընթացի ամբողջ ընթացքին մասնակցությունը պարտադիր է:
-Դասընթացի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Քաղաքացիական հասարակության զարգացում