EPF's work with Syrian-Armenian women (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
Ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը, ինչպե՞ս է այն դրսևորվում Հայաստանում, ի՞նչն է խթանում քաղաքացիական ակտիվության բարձրացմանը և ինչպե՞ս կարող են Հայաստանում ապաստանած սիրիահայ կանայք առկա խնդիրներին տալ առարկայական լուծումներ։
Հարցեր, որոնք բարձրացվեցին ս/թ․ հոկտեմբերի 3-ին «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում մեկնարկած «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագրի շրջանակում, և գտան լուծումներ ի շնորհիվ Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի (Eurasia Partnership Foundation-Armenia) ծրագրի տնօրեն Գայանե Մկրտչյանի և ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանի։
Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իրականացնում է «Տեղահանված կանայք որպես փոփոխություն նախաձեռնողներ» ծրագիրը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Նորովի բացահայտելով պատերազմի, հալածանքների և բռնությունների հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց ներուժը, զինելով նրանց համապատասխան գիտելիքներով և հմտություններով, մասնակից դարձնելով հասարակական գործունեությանը և տրամադրելով քոչինգ/ուղղորդում հայտնի հասարակական գործիչների կողմից՝ կանանց հզորացման ծրագրի նպատակն է խթանել սիրիահայ կանանց ակտիվ մասնակցությունը հայաստանյան քաղաքացիական կյանքում: