Job Opportunity from Yerevan State University: Secretary of Deputy Rector (in Armenian)
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցութային ընտրություն՝ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտորի գործավարի թափուր պաշտոնի համալրման համար:
Աշխատանքի վայրը՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
Պաշտոնը՝ Զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտորի գործավար
Աշխատաժամանակի տևողությունը, պաշտոնային դրույքաչափը՝ Շաբաթական 36 ժամ, լրիվ դրույք
Աշխատանքի տևողությունը
- փաստաթղթաշրջանառության ժամանակին և պատշաճ կերպով կազմակերպում. անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ուղարկում, ընդունում, պահպանում ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային եղանակներով, ստորագրման փաստաթղթերի պատրաստում,
- հանդիպումների կազմակերպում,
- անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ նյութերի պատրաստում,
- անմիջական ղեկավարի կողմից տրվող հանձնարարականների (պաշտոնից բխող և այլ) իրականացում,
- ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով և պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունների կատարում:
Պաշտոնի հավակնորդին ներկայացվող նվազագույն պահանջներ
- բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձառություն,
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն,
- անհրաժեշտ (պարտադիր) կազմակերպչական հմտությունների տիրապետում:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] հասցեով՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը` «պրոռեկտորի օգնական»:
Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 6 հունիսի 2022 թ.
Երևանի պետական համալսարանի գործունեությանը և ներքին իրավական ակտերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ www.ysu.am, documentation.ysu.am: