Training Opportunity by TIAC: Improvement of Accountability of General Education (in Armenian)
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթաց Հանրակրթության հաշվետվողականության բարելավման թեմայով՝ ներկայացնելու և քննարկելու հանրակրթության (և մասնավորապես դպրոցների) ոլորտում հանրային քաղաքականության միտումները, ընթացակարգերը, դպրոցների կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, մասնակցային և քաղաքացիական վերահսկման մեխանիզմները և գործիքակազմը։
Դասընթացը բաղկացած է երկու մասից, յուրաքանչյուր մասը 3 օր տևողությամբ։ 1-ին փուլը տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը, Երևանին մոտ մարզերից մեկում, իսկ 2-րդ փուլը՝ նոյեմբերին։
Դասընթացին կարող են մասնակցել`
- կրթության ոլորտով զվաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ (ՔՀԿ),
- քաղաքացիական նախաձեռնությունների և երիտասարդական ակտիվ խմբեր,
- ԶԼՄ ներկայացուցիչներ,
- դպրոցների կառավարման խորհրդի անդամներ
Խրախուսվում է ազգային փոքրամասնությունների, մարզերում գործող ՔՀԿ-ների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։
Դասընթացը կվարեն Հայաստանում հանրակրթության ոլորտի հանրային վերահսկողությամբ զբաղվող փորձագետները:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
Մասնակիցների տեղափոխման և գիշերակացի ծախսերը կփոխհատուցվեն։
Միջոցառումը կազմակերպվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ `«Քաղաքացիական հասարակության շրջանում հանրային հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ամրապնման (SANCUS)» ծրագրի շրջանակներում: