Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հետաքննական լրագրության զարգացումը Հայաստանում 2-օրյա թրեյնինգ
18 հունիսի, 2019
Հետաքննական լրագրության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հերթական թրեյնինգ-վորքշոփը տեղի կունենա հունիսի 21-23-ին, Աղվերանում:
Պատմապատում ՔՀԿ-ների համար, միացե՛ք օնլայն ուսուցմանը
18 հունիսի, 2019
Our new Online Course ‘Storytelling for Civil Society’ will help you better communicate about your projects and engage more people by using storytelling techniques.
Ամենամյա FinanceChallenge մրցույթ հաշվապահական հաշվառման, աուդիտի, ֆինանսների և բանկային ոլորտների սկսնակ մասնագետների և ուսանողների համար
17 հունիսի, 2019
Առաջին ամենամյա FinanceChallenge-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում հաշվապահական հաշվառման, աուդիտի, ֆինանսների և բանկային ոլորտների սկսնակ մասնագետների և ուսանողների համար ցուցաբերել մասնագիտական գիտելիքները և բարելավել փափուկ հմտությունները՝ ինչպիսիք են թիմային աշխատանք, ժամանակի կառավարում, ներկայացման և հաղորդակցման հմտություններ։
Գենդերային թեմայով դասընթացին մասնակցելու հրավեր
06 հունիսի, 2019
Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացման համար, որոնց գործունեության ոլորտում գենդերային հավասարության դրույթների լուսաբանումը, կանանց հզորացման հիմնահարցերը զգալի նշանակություն ունեն։ Կարող են մասնակցել նշված ՔՀԿ–ների ներկայացուցիչները՝ ղեկավարներ և ծրագրի համակարգողներ։
ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից
04 հունիսի, 2019
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դիմումների ընդունում «ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։
Ինչպե՞ս ստեղծել որակյալ տեքստեր - երկօրյա դասընթաց
04 հունիսի, 2019
Եթե հետաքրքրված ես քո շուրջը կատարվող իրադարձություններով, սիրում ես վերլուծել տեսածդ, կարդացածդ, լսածդ և ուզում ես զարգացնել վերլուծական ու ստեղծագործական հմտություններդ, ապա Իջևան Ինֆոտան կողմից կազմակերպվող երկօրյա դասընթացը հենց քեզ համար է:
Նախագիծ «Ինքնորոշում». դիզայն, հանդիպում Լոֆթի հոգեբանական ակումբում
30 մայիսի, 2019
#LOFT-ի հոգեբանական ակումբը շարունակում է հանդիպումները «Ինքնորոշում» նախագծի շրջանակներում։ Առցանց հարցման արդյունքում այս անգամ ձայների մեծամասնությամբ ընտրվեց #դիզայն-ը։
Տեսանյութերի և մուլտիմեդիա նյութերի աշխատաժողով 2019-ի հայտերի ընդունում
29 մայիսի, 2019
You’ll learn how to make short captioned videos, tailored for sharing on social media – a format that can generate you tens of thousands of views. The training will include crash course in video making, editing in Adobe Premiere and writing.