Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հետազոտություն իրականացնելու հրավեր Հանրային լրագրության ակումբից
05 մայիսի, 2023
Հանրային լրագրության ակումբը (այսուհետ՝ ՀԼԱ) հրավիրում է հետազոտական կազմակերպություններին, անհատ հետազոտողներին դիմելու «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվական հոսքերն ու կեղծ պատմույթները» թեմայով հետազոտություն իրականացնելու մրցույթին։
Հայտերի բաց կանչ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից․ Քննադատական մտածողության դպրոց
03 մայիսի, 2023
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 26-ից 28-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։
Հայտերի ընդունման հայտարարություն Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից. Մեդիանյութերի արտադրության դրամաշնորհ Հայաստանի մարզային մեդիաընկերություններին
25 ապրիլի, 2023
Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր, մեդիաընկերությունների կոնսորցիումը պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ՝ աշխատելով մեդիա մենեջերների, անկախ լրագրողների, համապետական և մարզային մեդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելել մեր կայք։
Ծրագրերի օգնականի-հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք ՄԻՀԿ-ում
05 ապրիլի, 2023
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է ծրագրերի օգնականի և հաղորդակցության պատասխանատուի գործառույթներ համատեղելու հմտություններ և համապատասխան փորձ ունեցող թիմակցի։
Իրավական փորձագետի թափուր հաստիք Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնում
05 ապրիլի, 2023
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության և իրավունքահենք սոցիալական ռեֆորմների առաջխաղացման հարցերով հետաքրքրված իրավական փորձագետի, ով կմիանա ՄԻՀԿ-ի թիմին։
Դրամաշնորհային հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից․ Գործուն քաղաքացիական հասարակություն
31 մարտի, 2023
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը (Քաունթերփարթ Ինթերնեշնլ), որ ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու Հետաքրքրության հայտ (ՀՀ) իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:
Մրցույթ․ ՔՀԿ-ներին մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորման հնարավորությունների գնահատում իրականացնելու վերաբերյալ հետազոտություն իրականացնելու համար
23 մարտի, 2023
Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում, հրավիրում է հետազոտական ընկերություններին ներկայացնելու ծրագրային առաջարկներ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մասնավոր հատվածի կողմից ֆինանսավորման հնարավորությունների գնահատում իրականացնելու համար։ Հետաքրքրված լինելու դեպքում հայտ ներկայացնելու հրավերի (ՀՆՀ) ամբողջական փաստաթուղթը տես հետևյալ հղումով...
Հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ) միջնորդավորված ծառայություններ մատուցող կազմակերպության (ՄԾԿ) համար։
20 մարտի, 2023
«Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և իրականացվում Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության կողմից, թողարկում է հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ) միջնորդավորված ծառայություններ մատուցող կազմակերպության (ՄԾԿ) համար։