Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու աշխատանքի հնարավորություն
12 նոյեմբերի, 2018
The OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR) is the leading agency in Europe in the field of election observation. The Office co-ordinates and organizes the deployment of numerous observation missions, with thousands of observers, every year to assess the compliance of elections in OSCE participating States with OSCE commitments and other international obligations and standards for democratic elections, and with national legislation. ODIHR’s unique methodology provides in-depth insights into all elements of an electoral process, allowing the Office to offer concrete recommendations to further improve electoral processes. Further details about ODIHR can be found at www.osce.org/odihr
Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում անգլերենի գրավոր խոսքի և քաղաքական վերլուծության հմտությունների զարգացման դասընթաց Ստեփանակերտում
12 նոյեմբերի, 2018
«Կովկասի ինստիտուտն» ընդունում է հայտեր՝ հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում անգլերենի գրավոր խոսքի և քաղաքական վերլուծության հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար: Դասընթացը նպատակ ունի զարգացնել կառավարության հաղորդակցության պատասխանատուների խմբագրական և քաղաքական վերլուծության կարողությունները։ Այն բաղկացած է երկու մասից.
Երիտասարդության ոլորտի փորձագետների հանդիպում Քրիստինե Ասատրյանի հետ
12 նոյեմբերի, 2018
Հաշվի առնելով Երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարվող փոփոխությունների և ընդունված որոշումների հետ կապված հասարակության լայն շրջանակների արտահայտած կարծիքները և, ինչպես նաև այդ որոշումներից բխող փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանցման կարևորությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, հրավիրում է երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատող փորձագետներին և երիտասարդական աշխատողներին հանդիպման նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 12-ին, 15:00, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում:
Մեդիագրագիտություն- Քննադատական մտածողության դասընթաց
12 նոյեմբերի, 2018
Սյունիք ԻնֆոՏունը հայտարարում է «Մեդիագրագիտություն-Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբեր ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո:
Լրացրու հայտը, մասնակցիր երիտասարդական ճամբարին նոյեմբերի 25-30-ին
12 նոյեմբերի, 2018
Ճամբարը նպատակ ունի հնարավորություն ընձեռել եռանդով լցված երիտասարդներին, ովքեր նոր են ներգրավվում, կամ ցանկություն ունեն ներգրավվելու հասարակական կյանք՝ ճանաչելու միմյանց, ծանոթանալու փորձառու իրավապաշտպաններին և ոլորտային մասնագետներին, ստանալու նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, միասին քննարկել գաղափարներ և դրանց իրականացման հնարավորությունները։
Համայնքների խոցելիությունը և արտակարգ իրավիճակները. մեդիա արշավ
08 նոյեմբերի, 2018
Եթե հետաքրքված եք Հայաստանում համայնքների, բնակչության, հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և տարեցների անվտանգության, հնարավոր բնական և մարդածին վտանգների և ռիսկերին դիմակայելու հարցերով, ապա առաջարկում ենք միանալ նոյեմբերի 9-10-ը նախատեսվող մեդիա արշավին, դեպի Տավուշի և Լոռվա մարզեր:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ
06 նոյեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթի հիմ...
«Տարվա լավագույն կամավոր 2018» մրցանակաբաշխություն
05 նոյեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ:
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի տոնում է կամավորների միջազգային օրը:
Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, երկրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը:
Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝ ...
