Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
09 հոկտեմբերի, 2018
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ» խորագրով հանրային քննարկումների շարքին:
Այս հանդիպումների շարքը նպատակ ունի նոր իրավիճակում նոր օրակարգ ձևակերպել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ:
Դասընթացներ Գեղարքունիքի մարզում` «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագիր
08 հոկտեմբերի, 2018
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը մեկնարկում է դասընթացների շարքը «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում
Գեղարքունիքի մարզում առաջին ներածական երկօրյա դասընթացը կանցկացվի սույն թվականի հոկտեմբերի 18-19-ին։
ԹԻՀԿ. Ծրագրի համակարգողի աշխատանքի հայտարարություն
08 հոկտեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է ԹԻՀԿ կայքում:
Պաշտոնը` Ծրագրի համակարգող
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ, ճկուն
Աշխատանքի սկիզբը` նոյեմբերի 1, 2018
Վայրը` Երևան
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանքարդյունաբերության ոլորտում և ծրագրերի կառավարման փորձառություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում հանքարդյունաբերության գործընթացների թափանցիկ և հաշվետու կառավարմանը՝ համակարգելով կազմակերպության գործունեությունը...
ԶԼՄ-ների մրցույթ՝ «Հավասար հնարավորություններ» խորագրով
04 հոկտեմբերի, 2018
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է«Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (հեռուստատեսություն, տպագիր և/կամ էլեկտրոնային մամուլ, ռադիո անվանակարգեր) ամենամյա ԶԼՄ-ների 16-րդ մրցույթը: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Մրցույթին կարող են ներկայացվել 2017թ. նոյեմբերի 20-ից մինչև 2018թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Հայ կամավորների բանկը փնտրում է կամավորների
04 հոկտեմբերի, 2018
«Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ն հրավիրում է հետաքրքիր, ստեղծարար և պատասխանատու երիտասարդների միանալ մեր թիմին:
Նախնական ընտրությունը կկատարվի հայտերի և CV-իների հիման վրա: Այս փուլը հաղթահարած երիտասարդները կհրավիրվեն հարցազրույցի: Դիտարկվելու են միայն ամբողջությամբ լրացված հայտերը:
Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում. առկա խնդիրները (անգլերեն)
03 հոկտեմբերի, 2018
The concept of social entrepreneurship is being developed in Armenia and across the globe for solving pressing social issues. While the income earned through the entrepreneurial activities is viewed as a measure for the social enterprise sustainability, the social entrepreneurship is not aimed at generating profit for the owner, but primarily to achieve a social mission.
The event will take place on October 16, 2018 at 3 PM – 5:30 PM at American University of Armenia (40 Baghramyan Ave., 0019 Yerevan, Armenia)
«Ականատես» դիտորդական առաքելություն. փնտրում ենք երկարաժամկետ դիտորդներ
03 հոկտեմբերի, 2018
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը մեկնարկում է դիտորդների հավաքագրումը՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Հանրային խոսքի վարպետության դասընթաց (անգլերեն)
02 հոկտեմբերի, 2018
On behalf of the Regional Studies Center (RSC), our independent think tank in Armenia, we are resuming our series of special trainings and workshops, known as RSC “Master Class.” As part of that Master Class series, we are pleased to invite you to participate in a special training workshop focusing on “How to be an Effective Public Speaker,” on Wednesday, 10 October at 19:00, to be held in our office, located at 60 Aram Street.