Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Դասընթաց Վանաձորում. «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումները, ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները
29 մարտի, 2018
Հերթական դասընթացը տեղի կունենա ս/թ ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին, Վանաձոր քաղաքում (հասցե՝ Խորենացի 6/1, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ գրասենյակ): Դասընթացի թեմաներն են՝ «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումները, ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:
FAST կրթաթոշակային ծրագրի` 2018-2019թթ. ուսումնական տարվա համար նախատեսված հայտադիմումներն արդեն բաց են
29 մարտի, 2018
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017թ. հոկտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ուսանողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ իրականացնել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:
Իրավաբանի թափուր հաստիք
28 մարտի, 2018
Ուղարկեք Ձեր CV-ն, Ձեր կողմից արված որևէ իրավական վերլուծություն կամ մշակած տեքստ և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
Նոր էլեկտրոնային հարթակներ
28 մարտի, 2018
Եվրոպական միության աջակցությամբ մշակվել են երկու նոր էլեկտրոնային գործիքներ: www.e-hotline.am թեժ գծի կայքի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացված խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ:
ՎԳԻԿ Կինոյի 10-րդ միջազգային ամառային դպրոց
28 մարտի, 2018
Russian State University of Cinematography named after S. A. Gerasimov is calling international students to take part in the 10th VGIK International Summer School
The program of the VGIK International Summer School consists of two sections:
Documentary section takes place in the City of Krasnodar (Krasnodar Region, Kuban), an old Russian city, well-known for its history, architecture, sceneries, and its cultural heritage.
Animation section will be held at VGIK Animation & Multimedia Department film studios in Moscow
Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2018
28 մարտի, 2018
Նպատակը. խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց:
Համաժողովի մասին թարմացումներ ստանալու համար գրանցվեք այստեղ`http://ace.aua.am/ecotourism/conference2018:
Համաժողովի օրակարգը կհրապարակվի մարտի վերջին:
Առողջապահության ծառայութունների ոլորտի հետազոտողի աշխատանքի հրավեր
27 մարտի, 2018
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ակտիվ երիտասարդական խմբերն իրականացնելու են առողջապահական հաստատությունների աշխատանքի և/կամ ծառայությունների որակի, հանրային միջոցների օգտագործման արդյունավետության մոնիտորինգ: Այդ մոնիտորինգային աշխատանքների իրականացման համար Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը համագործակցության է հրավիրում առողջապահական հաստատությունների կողմից ծառայությունների մատուցման գործառույթներին լավատեղյակ հետազոտողի:
Դրամաշնորհային հնարավորություն. Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում (անգլերեն)
27 մարտի, 2018
The EU4Business "Support to SME Development in Armenia" (SMEDA) project, which is co-funded by the European Union and the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ) and implemented by GIZ’s Private Sector Development in South Caucasus Programme, in cooperation with Enterprise Incubator Foundation announces “Innovation Matching Grants – Business Development Support for innovative technology Start-ups” grant competition.