Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագիր. մասնակիցների գրանցում
27 մարտի, 2018
«Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի նպատակն է` բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` զարգացնելով նրանց հմտություններն ու կարողությունները, աջակցելով ինքնավստահության բարձրացմանն ու մոտիվացմանը:
Ծրագրի շրջանակներում ընտրված համայնքների համար իրականացվելու են կարողությունների զարգացման եռօրյա դասընթացներ (1-ին փուլ), որոնց նպատակն է` ՀՀ մարզերում բարձրացնել կանանց մասնակցությունը սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներում` կանանց ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով:
Դասընթաց՝ երեխայակենտրոն կազմակերպությունների մասնագետների համար
21 մարտի, 2018
Մանկական զարգացման հիմնադրամը Եվրասիա համագործակցության հիմնադրամի «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Սովորենք խաղալ, որ կարողանանք զարգացնել» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
Զարգացման դրամաշնորհ (Fellowship) ՔՀԿ ոլորտի երիտասարդ առաջնորդների համար (անգլերեն)
21 մարտի, 2018
The European Union is committed to supporting civil society in Eastern Partnership (EaP) countries. Developing leadership capacities and skills of future civil society leaders is one of the commitments made by the European Union in its policy on achieving ’20 Deliverables for 2020. Focusing on key priorities and tangible results’. Investment in leadership potential is expected to bring high returns in terms of professionalisation of civil society organisations and thus, their capacity to engage in constructive policy and societal dialogue in Eastern Partnership countries.
«Կանայք քաղաքականության մեջ» մեկամսյա դպրոց
21 մարտի, 2018
Դպրոցի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ապահովել հավասարություն նաև կին քաղաքական գործիչների միջև։ Հրավիրվելու են քաղաքական գործիչներ։
Դպրոցին կարող են դիմել 18-45 տարեկան անձինք։ Տեղերը սահմանափակ են։
Մեդիագրագիտության դասընթաց՝ ՀԿ-ների համար
20 մարտի, 2018
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երևանի և մարզերի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների: Երկօրյա դասընթացները նախատեսված են ոչ ֆորմալ կրթությամբ, երեխաների ու երիտասարդների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են մեդիագրագիտության հմտությունները փոխանցել իրենց շահառուներին:
Դրամաշնորհ. «Գործնական ուսուցման և աշկերտության վրա հիմնված՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) և գործարար ոլորտի միջև համագործակցություն» (անգլերեն)
20 մարտի, 2018
Against the background of high youth unemployment and skills mismatch, the overall aim of the Call is to bridge the gap between the worlds of education and business and to improve the relevance of education and training to labour market needs.
«Սոսե» կազմակերպության կայքի պատրաստման մրցույթ
19 մարտի, 2018
«Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հայտարարում է բաց մրցույթ կազմակերպության` ՀԿ-ի վեբ կայքը ստեղծելու նպատակով:
Մրցույթում կարող եմ մասնակցել անհատ ծրագրավորողներ կամ համապատասխան կազմակերպություններ: Կայքը պետք է պատրաստել Wordpress պլատֆորմի վրա: «Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն հայտարարում է բաց մրցույթ կազմակերպության` ՀԿ-ի վեբ կայքը ստեղծելու նպատակով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը» դասընթաց
16 մարտի, 2018
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողներին հրավիրում է մասնակցելու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը» դասընթացին։