Փոքր թիմերով մեծ գործեր


27 հունիսի, 2017, 04:38

Հայաստանի և Միացյալ Նահանգների Միջև Դիվանագիտական Հարաբերությունների Հաստատման 25-ամյակ


Աղբյուր այստեղ

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը նշանավորող միջոցառումների շարքում մեկնարկում է Ամերիկյան մշակութային շրջագայություն երկշաբաթյա ծրագիրը, որի մաս է կազմում հուլիսի 1-ին կայանալիք բացօթյա ջազ համերգը: Միացյալ Նահանգներից հրավիրված ջազային երգիչ Մայքլ Մայոն Հայաստանի ջազ նվագախմբի հետ միասին ելույթ կունենան Գաֆէսճեան քանդակների պարտեզում ժամը 20:00-ին: Այդպիսով, կմեկնարկի մեր ուղևորությունը Հայաստանի մի շարք մարզեր, ուր հուլիսի 2-ից 11-ը տեղի կունենան ծրագրային միջոցառումներ, հանդիպումներ հին ու նոր գործընկերների ու շահառուների հետ, ֆիլմերի ցուցադրություններ, երաժշտության վարպետության դասեր, ընթերցանություններ երեխաների համար, և, այո-այո, ջազ համերգներ։ Մենք կայցելենք Գյումրի, Ախուրյան, Վանաձոր, Իջևան, Յենոքավան, Լուսաձոր, Մեղրի, Կապան, Գորիս, Շինուհայր և Սիսիան։ Հետևե՛ք մեր շրջագայությանը Ֆեյսբուքում և Թվիթերում։ Ուրախ կլինենք տեսնել Ձեզ, որպես այս անմոռանալի ամառային միջոցառումերի մասնակից: