Նոր հնարավորություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
Աղբյուրը՝ www.gumiso.am
Գործընկերություն և ուսուցում» /ԳՈՒՄ ՀԿ-ն նոյեմբերի 10-ից մեկնարկել է «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից:
«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպչական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:
Ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:
Ծրագրի շրջանակներում 100 ՔՀԿ-ներ և ոչ ֆորմալ խմբեր հնարավորություն կունենան զարգացնելու իրենց կարողությունները: Արդյունքում նրանցից 21-ը կդառնան ավելի ուժեղ և կայուն կառույցներ ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման, կազմակերպական կարողությունների զարգացման, ֆինանասական կայունության և հանրային կապերի ոլորտներում:
Ծրագրի շրջանակներում ԳՈՒՄ ՀԿ-ն կհամագործակցի Եվրասիա համագործակցությունն հիմնադամի՝ «ՀԿ Դեպո» ծրագրի և ՀԿ կենտրոնի հետ:
Ծրագրի առաջիկա քայլերի վերաբերյալ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից կտրվի հավելյալ տեղեկատվություն: