Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Ականատես» դիտորդական առաքելություն 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
22 օգոստոսի, 2018
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությանը։ Նախաձեռնությունը հիմնադրվել է 2018 թ.-ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։
Դասընթաց լրագրողների համար հայկական մամուլում ատելության խոսքի նվազեցման թեմայով, սեպտեմբերի 6-8, 2018թ․
22 օգոստոսի, 2018
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով՝
Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
Փաստերի ստուգման և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը
Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։
«Արևածագ» աջակցության կենտրոնի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման բաց մրցույթ
21 օգոստոսի, 2018
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող թիվ SG-840003126-07291 «Համայնքահեն ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների Արմավիր քաղաքի «Արևածագ» աջակցության կենտրոնի մի մասի վերակառուցման աշխատանքների ձեռք բերման բաց մրցույթ:
Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց երիտասարդների համար (անգլերեն)
13 օգոստոսի, 2018
Within the framework of "EU for Youth, Ideas for the Future", Save the Children International in Armenia and OJeheen Foundation announce a competition for participation in the "Entrepreneurship Improvement" course, which can apply to entrepreneurial skills and personal qualities in Armenia young people aged 18 to 30 who are interested in developing business ideas. The program is implemented by the European Union funded by the Armenian representation of Save the Children, in collaboration with the Okshegen Youth and Women's Rights Protection Fund.
Արևելյան Եվրոպայի Հինգերորդ Սոցիալ-Դեմոկրատիայի Ակադեմիա (անգլերեն)
13 օգոստոսի, 2018
We are happy to forward to you a call for applications by the Regional Office “Dialogue Eastern Europe” of the Friedrich-Ebert-Stiftung. The Regional Office is organizing the Fifth Eastern European Academy for Social Democracy, which will take place from 9th till 15th of September 2018 in Kyiv and Dnipro, Ukraine.
Դրամաշնորհ կանանց խմբերի և կազմակերպությունների կարողությունների զարգացման համար - անգլերեն
09 օգոստոսի, 2018
Women’s Fund Armenia announces grants competition “Capacity Building and Sustainability of Women’s Groups and Organizations”.
The grants competition is supported by filia.die frauenstiftung, Germany. Ukrainian Women's Fund, Women’s Fund in Georgia and Women's Fund Armenia plan to implement projects in their countries for the program “Civil Society and Movement Needs Safe Spaces to Grow”. The grants program aims to create an enabling environment for women’s rights activists and advocates to grow and sustain their impact in developing stronger movements in Armenia, as well as encouraging cross-movement and cross regional collaboration.
Վեբ բովանդակության մատչելիության դասընթացավարի թափուր աշխատատեղ
08 օգոստոսի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ:
Աշխատանքի սկիզբը՝ 2018 թ. սեպտեմբեր 1
Աշխատանքի ավարտը՝ 2018 թ. սեպտեմբերի 30
Վայրը՝ ՀՀ, Երևան 0009, Կորյունի 19ա
Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝ «Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպությունը (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ) հայտարարում է վեբ բովանդակության մատչելիություն դասընթացավարի թափուր աշխատատեղի մրցույթ:
Աշխատանքային պարտականություններ`
- մշակել և ծրագրի աշխատակազմի հետ համաձայնեցնել դասընթացի մոդուլը՝ հիմք ընդունելով Համացանցի կոնսորցիումի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ը,
...
Հետազոտական Դպրոց` Գյումրու երիտասարդական կազմակերպությունների աշխատակիցների համար
06 օգոստոսի, 2018
Հետազոտական դպրոցի նպատակը հասարակագիտության ոլորտում հետազոտական կարողությունների զարգացումն է: Մասնակիցները կծանոթանան որակական և քանակական հետազոտություն իրականացնելու մեթոդներին: Դպրոցը կմեկնարկի հասարակական հետազոտության ընդհանուր տրամաբանության քննարկմամբ: Այնուհետև, անդրադարձ կլինի որակական հետազոտությունների առանձնահատկություններին: Ի թիվս որակական այլ մեթոդների, կներկայացվեն «հաջողության պատմություններ» հավաքագրելու և ներկայացնելու մեթոդները: