Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը փնտրում է գնահատման թիմ
15 մայիսի, 2018
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը «Նախաձեռնություն հանուն երեխաների առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում նախաձեռնում է Զարգացման և վաղ ուսումնառության միջազգային գնահատում (IDELA) նույն ծրագրի շրջանակներում հիմնված դպրոցահեն Վաղ մանկության զարգացման կենտրոններ հաճախող երեխաների շրջանում։
Փոքր դրամաշնորհ. Դիլիջանում և հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանման համար
14 մայիսի, 2018
Փոքր դրամաշնորհի այս ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել Դիլիջանում և հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում, Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, ձեռնարկատիրական գործունեության խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը:
Փոքր դրամաշնորհ. Դիլիջանում և հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանման համար
ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն
14 մայիսի, 2018
ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունիում ապրող 14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողերին միանալու «ՏԻՄpulse» սոցիալական–նորարարական խաղ–ծրագրին։
ՏԻՄpulse նպատակն է խաղի միջոցով բարձրացնել բնակիչների մոտիվացիան և նպաստել մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը՝ այդպիսով խթանել, որպեսզի ավագանու անդամներն արդյունավետ աշխատեն:
Հայտարարություն: Իրավական փորձագետի օգնականի մրցույթ
11 մայիսի, 2018
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է իրավաբանի օգնականի մրցույթ՝ կազմակերպության իրավական փորձագետների աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար:
Արցախի երիտասարդների համար պրակտիկա Երևանում
11 մայիսի, 2018
Մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսը Արցախի երիտասարդ մասնագետներին ընձեռնվում է Երևանում պրակտիկա անցնելու հնարավորություն:
Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր Երևանում պրակտիկա անցնելու համար:
Բիզնես սկսելու կամ զարգացնելու հնարավորություն երիտասարդների համար
11 մայիսի, 2018
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում (բացառությամբ Գյումրի և Վանաձոր քաղաքների)` բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը:
ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ 2018
11 մայիսի, 2018
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2018թ. հարկաբյուջետային տարվա ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթի երկրորդ շրջափուլը:Ծրագիրը նպատակ ունի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և աջակցում են քաղաքացիական կրթությանը Հայաստանում
Աշխատանքի հնարավորություն. Սոցիալական մեդիայի մենեջեր (անգլերեն)
11 մայիսի, 2018
ORGANIZATION NAME: CAUCASUS INSTITUTE
TITLE: Social Media Manager
START DATE: ASAP
TERM: Full-time
LOCATION: Yerevan, Armenia