Փոքր թիմերով մեծ գործեր


Հրապարակված է` 11 հուլիսի, 2017

Դասընթաց. Փոփոխությունների կառավարում


Աղբյուրը հասանելի է այստեղ: Ձեզ ենք երկայացնում կազմակերպիչ Կարեն Սարգսյանի հայտարարությունը.

..իմ հաջորդ թրեյնինգի համար փնտրում եմ մասնակիցների, ովքեր զզվում են թրեյնինգ բառը լսելուց կամ տեսնելուց, ովքեր հոգնել են ստանդարտ թեմաներով թրեյնինգներին մասնակցելուց, ովքեր ֆեյսբուքում նույնիսկ չկան, ովքեր սիրում են առանձնանալ ու ստեղծել մի բան, որի մասին երբեք չեն բարձրաձայնելու ու գլուխ գովալու, ովքեր իրենց զգում են ընդհանուր հասարակության ճաշակից և ապրելակերպից հեռու մարդ, սպիտակ ագռավ, ովքեր տարբերվում ու առանձնանում են մյուսներից նրանով, որ իրենք սիրում են քննադատությունը, ճգնաժամը, իրականության հետ բախվելը, իրավիճակը սթափ գնահատելը, դրա հիման վրա երկարաժամկետ նպատակներ դնելը, արեժեքներ ստեղծելը, ուրիշի մասին հոգ տանելը, կատարելության ձգտելը, ազատության ճշգրիտ գիտակցումը, մարդակենտրոնությունը, զարգացումը, փոփոխությունը...մի խոսքով ոչ թե իրենց անձնական ուղղահայաց աճ փնտրողները այլև հորիզոնական անհատական զարգացում որոնողների եմ փնտրում հաջորդ թրեյնինգի համար...

Եթե դուք այդ մարդն եք կամ ճանաչում եք նրան ով ֆեյսբուքում չի գրեք նրանց անունները այս գրառման տակ կամ փոխանցեք նրանց իմ տվյալները...

Հանդիպման ֆորմատը ենթադրում է ԲՈԼՈՐԻՍ ուղղակի մասնակցությունը և կարծիքների արտահայտումը, որը մեզ կօգնի իսկապես ԱՐԺԵՔ ստեղծելու կարիքից ելնելով կազմակերպել ու իրականացնել ՊՌՈՖԵՍԻՈՆԱԼ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ!!!

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է ՄԻԱՅՆ ԽՆԴՐՈՎ ՄՏԱՀՈԳ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ:

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԳՐԱՆՑՎԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆՔՈՎ> 
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeWSOLGnabapM1LcAj9vAd8ZLaLotnnw-IcExJLNadOMGFdCA/viewform

ՎԱՅՐԸ> փնտրում եմ հանրությանը անհայտ մի վայր, որտեղ ԱՐԺԵՔ են ստեղծում ու շատերը տեղյակ չեն!!!

Հ.Գ. միտքը ծագեց Սյունիքի մարզի Գորայք համայնքում հանդիպման արդյունքում, ուր մի շարք հարցերից զատ վերջնականացվեց սոցիալական ձեռնարկատիրության ներդրման հնարավորությունների առաջարկը...ի կատար!!!