ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ֆինանսական օգնություն
Աղբյուրը՝ www.foundationaa.com
Արվեստ Հայաստան հիմնադրամը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին՝ ի նպաստ Հայաստանում ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման:
Արվեստի նախագծերի ֆինանսական օգնությունը հասցեագրված է արվեստագետներին եւ արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ ներառյալ մեդիա, թվանշային, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ, պերֆորմանս եւ հանրային արվեստներ: Ծրագիրը բաց է ինչպես ուսանողների, այնպես էլ կայացած արվեստագետների համար:
Դրամաշնորհները հանդիսանում են հետազոտական աշխատանքի եւ արվեստի գործի ստեղծման ծախսերի հատուցման ձև: Ընդ որում նախագծերի հետազոտական փուլը կարող է ավարտված լինել մինչ Դրամաշնորհի մրցույթին դիմելը, իսկ արվեստի գործի ստեղծումը սույն ծրագրով Դրամաշնորհ ստացած նախագծի ավարտից առաջ պարտադիր պայման է:
Ծրագրի նպատակները
- աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը,
- ոգևորել արվեստագետներին՝ հետամուտ լինելու իրենց արվեստային գործունեությանն ու մասնագիտական զարգացմանը,
- նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի աշխուժացմանը:
Մասնակցությունը
Ֆինանսական օգնության ծրագրին կարող են դիմել անհատ արվեստագետներ եւ արվեստային խմբեր (համատեղ աշխատող երկու եւ ավելի արվեստագետներ): Արվեստի նախագծերի ֆինանսական օգնությանը կարելի է դիմել երկու առանձին հնարավորությամբ՝ ըստ տարիքի.
- Ֆինանսական օգնություն 18-25 տարեկան արվեստագետների համար
- Ֆինանսական օգնություն 26-ից բարձր տարիք ունեցող արվեստագետների համար
- Մասնակցության պայմանները.
- լինել հայաստանաբնակ կամ ներկայացնել հայկական սփյուռքը,
- ստեղծել արվեստի գործը Հայաստանում,
- չհանդիսանալ Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության ծրագրի շահառու/ներ նույն օրացույցային տարում,
- նախկինում ԱՀ հիմնադրամի շահառու/ներ հանդիսանալու դեպքում տրամադրած լինել ծրագրի պայմանները բավարարող հաշվետություն:
Արվեստի նախագծերի ֆինանսական օգնության չափը
Առաջարկվող ֆինանսական օգնությունը համարժեք է 4.500 ԱՄՆ դոլարին: Այնուհանդերձ, տրամադրվող գումարը կարող է լինել ավելի բարձր կամ ցածր` ըստ արվեստագետի ակնկալած գումարի, որը կախված է նախագծի պահանջներից:
Դիմորդը կարող է ստանալ պահանջվող գումարը ոչ ամբողջությամբ: ԱՀ Հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում որոշելու ֆինանսական օգնության վերջնական չափը:
Ֆինանսական օգնությունը տրվում է հետազոտական աշխատանքի եւ արվեստի գործի ստեղծման նպատակով: Արվեստի նախագծով հետազոտական աշխատանքի ֆինանսավորմանը դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել, թե ինչով այդ աշխատանքը կնպաստի ստեղծվող արվեստի գործի գաղափարի, ինչպես նաեւ արվեստագետի արվեստային գործունեության զարգացմանը:
Հայտադիմումը կարող է ներառել կամ չներառել հետազոտական աշխատանքի բաղադրիչ, մինչդեռ պարտադիր նախապայման է արվեստի գործի ստեղծումը:
Դիմումների ընթացքը
Հիմնադրամի Խորհրդի անդամները հավասարապես գնահատում են ԱՀ Հիմնադրամի ֆինանսավորմանը ներկայացված բոլոր հայտադիմումները:
Առաջին փուլում Հիմնադրամի աշխատակազմն ուսումնասիրում է հայտադիմումները, կից փաստաթղթերը եւ հաստատում դրանց վավերականությունը:
Երկրորդ փուլում Հիմնադրամի Խորհրդի անդամները կստանան բոլոր վավերական հայտադիմումները, դրանց կից փաստաթղթերը, այլ հնարավոր փաստաթղթեր: Խորհրդի անդամները կքննարկեն դիմումները ֆիզիկական եւ առցանց հանդիպումների ընթացքում՝ ընտրելով հաջողակ հայտադիմումներն ըստ Գնահատման չափանիշների (տես ստորեւ) եւ ֆինանսավորման հնարավորությունների: Հընթացս Խորհրդի անդամները կարող են պահանջել հավելյալ տեղեկություններ:
Բոլոր դիմորդները կտեղեկանան արդյունքների մասին` համաձայն սույն կանոնակարգի 24-րդ կետով նախատեսված գրաֆիկի:
Հայտադիմումների գրաֆիկը
Բաց մրցույթ #1.
նոյեմբերի 7, 2016 — փետրվարի 22, 2017 (23:55 AMT)
Բաց մրցույթ #2.
հուլիսի 3, 2017 — սեպտեմբերի 30, 2017 (23:55 AMT)
Լրացված հայտադիմումները (հայերենով կամ անգլերենով) ուղարկվում են հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: