Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 28 մարտի, 2018
Նոր էլեկտրոնային հարթակներ
Եվրոպական միության աջակցությամբ մշակվել են երկու նոր էլեկտրոնային գործիքներ:
- www.e-hotline.am թեժ գծի կայքի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացված խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ:
- www.e-request.am կայքը հնարավորություն է ընձեռնում ուղարկել դիմում, հարցում կամ բողոք պետական մարմիններին, ստանալ պատասխան կրկին առցանց, միաժամանակ ներկայացնել կարծիք պետական մարմնի տրամադրած պատասխանի բովանդակության վերաբերյալ: