«ՀԿ-ների մասին» նոր օրենքի շուրջ դասընթաց Երևանում
Source: ccd.armla.am
2017 թ. հունիսի 23-ին՝ ժամը 11:00, Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Երևանում քաղաքում կանցկացնի դասընթաց ՀԿ-ների համար՝ «ՀԿ-ների մասին» նոր օրենքի լույսի ներքո:
Հիշեցնենք, որ վերջերս ընդունվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը, որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնել օրենսդրական նոր պահանջներին: Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել են նմանատիպ դասընթացներ Գյումրի, Երևան, Վանաձոր, Գավառ, Սևան, Գորիս և Կապան քաղաքներում: Դասընթացներից բացի, ԻՀԱ-ն նաև անվճար խորհրդատվություններ և օգնություն է տրամադրում ՀԿ-ներին:
Դասընթացին կկարողանան մասնակցել առաջինը գրանցված այն 20 ՀԿ-ները, որոնք դեռևս չեն հասցրել մաասնակցել տվյալ դասընթացներին: Երևանյան դասընթացի գրանցման վերջնաժամկետն է ս/թ հունիսի 21-ը:
Գրանցման համար խնդրում ենք ուղարկել ստորև նշված տեղեկությունները [email protected] էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «ՀԿ-ների մասին օրենքի դասընթաց».
- Հասարակական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, վեբ կայքը,
- Հասարակական կազմակերպության նախագահի անունը ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն,
- Դասընթացին մասնակցելու ներկայացուցչի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ ցիկլի մյուս դասընթացների անցկացման օրերին և վայրերին՝http://ccd.armla.am/2166.html:
Իսկ Երևանում և մարզերում կայացած նախորդ դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝