Փոքր թիմերով մեծ գործեր


Հրապարակված է` 12 հուլիսի, 2017

Դասընթաց «Հետազոտական հմտություններ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար» թեմայով


Աղբյուր՝ www.crrc.am

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը 

հրավիրում է

«Հետազոտական հմտություններ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար»

թեմայով մեկօրյա դասընթացի

Դասընթացավարներ՝ Սոնա ԲալասանյանՆաիրա Վարդանյան

 

Օրը և ժամը՝

25-ը (թարմացված ամսաթիվ) հուլիսի, 2017 , ժամը 13:30-18:00

Վայրը՝

ՀՌԿԿ-Հայաստան, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 5-րդ հարկ, 602 սենյակ, (Ալեք Մանուկյան 1)

Լեզուն՝  

հայերեն

 

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացի նպատակն է ՔՀԿ ներկայացուցիչներին փոխանցել հետազոտական զեկույցների/տվյալների հետ աշխատելու, ինչպես նաև ծրագրերի շրջանակներում հետազոտության բաղադրիչ պլանավորելու հմտություններ:

Թիրախային խմբերը

ՔՀԿ ներկայացուցիչներ, ովքեր մշակում կամ նախագծում են ծրագրային առաջարկներ և իրենց ծրագրային առաջարկներում հետազոտական բաղադրիչ պլանավորելու կարիք ունեն: Դասընթացն օգտակար կլինի նաև այն ՔՀԿ ներկայացուցիչների համար, ովքեր ծրագրային հիմնախնդիրները հիմնավորելիս կամ զեկույցներ պատրաստելիս ցանկանում են օգտվել/հասկանալ հետազոտական զեկույցներից, կամ տվյալներից:   

Դասընթացավարներիի մասին տե՛ս ՀՌԿԿ-Հայաստանի կայքում՝ Սոնա ԲալասանյանՆաիրա Վարդանյան:

Գրանցման համարխնդրումենք լրացնել դիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Բազմաթիվ դիմումների պարագայում առաջնահերթությունը կտրվի ՀԿ ԴԵՊՈ կոնսորցիումի կազմում ընդգրված ՔՀԿ-ներին:

Ճանապարհածախսի փոխհատուցում

Հեռավոր մարզերից մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի ըստ հանրային տրանսպորտի սակագների: Այլ մարզերից մասնակիցների ճանապարհածախսի փոխհատուցումը կքննարկվի դեպք առ դեպք: 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 20-ը հուլիսի, 2017 թ., մինչ աշխատանքային օրվա ավարտը