Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
BBC Մեդիա նախաձեռնությունների կողմից իրականացվող դասընթացին մասնակցության հրավեր
03 սեպտեմբերի, 2021
Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, ԲՈՒՀ-երի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի եւ մուլտիմեդիայի դասընթացների։ Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարից, որոնց ընթացքում կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Երիտասարդական գրականագիտական մրցույթի հնարավորություն
27 օգոստոսի, 2021
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։
Կալանավորման և այլընտրանքային պատժամիջոցների մասին դասընթացի հրավեր Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից (անգլերեն)
26 օգոստոսի, 2021
Join us, meet colleagues and share experiences! The next training on Detention and Alternative Sanctions runs from the 04 October – 05 November 2021!
Հիբրիդային ռեժիմով ֆորումի մասնակցության հրավեր DCN-ի կողմից։ Roaring 20s (անգլերեն)
25 օգոստոսի, 2021
Digital Communication Network Global invites you to reflect about past, present, and future, using as filter and catalyst, the digital revolution
Թվային գրագիտության դասընթացների հրավեր Հայաստանի և Վրաստանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար
24 օգոստոսի, 2021
Թվային / մեդիա գրագիտության դասընթացը նախատեսված է ժուռնալիստիկայի ուսանողներին հնարավորություն ընձեռելու վերլուծել, գնահատել և ստեղծել հաղորդագրություններ տարբեր միջավայրերում:
Քաղաքացիական ակտիվիզմի դպրոցին մասնակցության հրավեր NESEHNUTI ՀԿ-ից (Չեխիա)
24 օգոստոսի, 2021
Չեխական NESEHNUTI ՀԿ-ն Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ (Հայաստան) հրավիրում են մասնակցելու «Քաղաքացիական ներգրավվածության» դպրոցին, որը տեղի կունենա 2021 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում, Լոռի, ՀՀ։
Թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության դպրոցի ընդունելություն
24 օգոստոսի, 2021
Պաշտպանի՛ր սոցիալական ցանցերի քո էջերը #մեդիագրաԳԵՏ։
Եթե քեզ հետաքրքրում են թվային գործիքները, առցանց միջավայրն ու սոցիալական ցանցերը, ժամանակակից տեխնոլոգիաներում առավել անվտանգ լինելը և գրագետ էլեկտրոնային հաղորդակցությունը, ապա ծանոթացի՛ր Թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության դպրոցի ընդունելության մանրամասներին։
Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը (ԲՀՀԻ – ARF/ All Rights Foundation)-ը Շիրակի մարզի երիտասարդներին հրավիրում է մասնակցելու #Աշնանային_Թվային_Դպրոց #Digital_ Autumn_School-ին։
«Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր». միջազգային համաժողով Տաջիկստանում
24 օգոստոսի, 2021
Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերի և սպորտի կոմիտեն ս.թ. օգոստոսի 26-28-ը ք․ Դուշանբեում կազմակերպում է «Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր» միջազգային համաժողովը: