Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
EU4Culture. Շարժունության ծրագրի բաց կանչ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար
28 մարտի, 2022
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը հայտարարում է շարժունության դրամաշնորհների իր առաջին կանչը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին աջակցելու համար: Առաջին կանչը մեկնարկում է 2022 թվականի հունվարի 31-ին և բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերին, կոնֆերանսներին, մասնագիտական զարգացմանն ու գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև միջմշակութային երկխոսությունը խթանող այլ միջոցառումներին մասնակցելու համար:
Դրամաշնորհային հնարավորություն Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից․ ԵՄ-Հայաստան․ համագործակցություն հանուն փոփոխության (անգլերեն)
28 մարտի, 2022
The EU Delegation to Armenia has launched a new call for proposals for civil society organisations “EU-Armenia: Partnerships for Change”. The global objective of this call for proposals is to enhance the capacity and resilience of Armenian civil society organisations to be effective, trusted, sustainable, and accountable independent actors.
Թբիլիսիում կայանալիք կոնֆերանսի համար զեկույցների ներկայացման բաց կանչ (անգլերեն)
28 մարտի, 2022
The conference is organized within the framework of the research project entitled, “Resilience in the South Caucasus: prospects and challenges of a new EU foreign policy concept” (JENA-CAUC), funded by the German Federal Ministry of Education and Research (BMBF). The goal of the conference is to advance the understanding of the resilience concept and its practical application within the context of the South Caucasus. A Keynote Speaker will open the conference, and it will end with a Round Table discussion on regional resilience in the South Caucasus.
Կայուն ֆինանսների ընդլայնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. Հայտերի ընդունում բարձր մակարդակի փորձագիտական խմբի անդամների ընտրության համար
25 մարտի, 2022
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է հայտերի ընդունման մրցույթ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կայուն ֆինանսավորման ընդլայնման բարձր մակարդակի փորձագիտական խմբի անդամների ընտրության համար: Կայուն անցման համար պետական ռեսուրսների հիման վրա մասնավոր ֆինանսների մոբիլիզացումը առանցքային դեր ունի կայուն զարգացման նպատակներին (SDGs) և կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի նպատակներին միացյալ ուժերով հասնելու ճանապարհին:
Ընդունելություն Երևան քաղաքի դատարաններում
23 մարտի, 2022
Ընդունելություն Երևան քաղաքի դատարաններում (թեկնածուների ընտրությունը իրականացվում է Երևան քաղաքում բնակվող քաղաքացիներից) դատական կարգադրիչի թափուր պաշտոնների համալրման համար:
BBC Media Action Լրագրողական հմտությունների զարգացման դասընթացներ ուսանողների համար Թեմաները՝ մուլտիմեդիա եւ սթորիթելլինգ
23 մարտի, 2022
Դուք հայաստանյան համալսարանի ժուռնալիստիկայի երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանո՞ղ եք: Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր սթորիթելլինգի հմտությունները եւ սովորել BBC-ի փորձագետներից։ Եվ միգուցե հնարավորություն ստանա՞լ օգտագործելու Ձեր հմտությունները Factor.TV-ի եռամսյա փորձաշրջանի ընթացքում։
Աշխատանքի հնարավորություն «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից․ բնապահպանության մասնագետ
10 մարտի, 2022
«Դեպի անկախ կյանք» ծրագրի առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը:
Կամավորության հնարավորություն ԵՄ Արևելյան հարևանության կողմից (անգլերեն)
10 մարտի, 2022
Inovatoriu slenis in Lithuania is looking for young people from Armenia, Italy and Ukraine for its “Growing together” project. The objective of the project is to bring young people together to create a more inclusive society, support vulnerable people and solve societal challenges.