Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Քննադատական մտածողության դպրոց․ մասնակցության հրավեր
15 սեպտեմբերի, 2021
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Տավուշի մարզում բնակվող 18-25 տարեկան երիտասարդներին և ուսանողներին մասնակցելու կրթության հիմնահարցերին նվիրված «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը, Դիլիջանում։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերի վերլուծական հմտությունների զարգացման հիմունքները։
Դրամաշնորհային հնարավորություն․ Վիշեգրադ+ կրթաթոշակներ ժոովրդավարացման և տրանսֆորմացիայի գործընթացների համար (անգլերեն)
13 սեպտեմբերի, 2021
The International Visegrad Fund’s Visegrad+ Grants to support projects which contribute to the democratization and transformation processes in selected countries and regions, especially non-EU member states in the Western Balkans and the Eastern Partnership countries.
Մասնակցության հրավեր․ քաղաքական գաղափարախոսության և տեսության մասին դասընթաց Աղվերանում (անգլերեն)
08 սեպտեմբերի, 2021
The Capacity 4 Democracy NGO that is an organization aiming to support the empowerment of liberal democratic organizations and like-minded individuals in the countries of East Europe, in cooperation with the Friedrich Naumann Foundation for Freedom South Caucasus invites all interested individuals to apply for participation in a 3-days training session on Political Ideology and Theory that will take place in Aghveran, Armenia from 8th to 10th October 2021.
Դրամաշնորհների կառավարչի աշխատանքի հնարավորություն ԹԻՀԿ-ում
08 սեպտեմբերի, 2021
Կազմակերպությունը փնտրում է դրամաշնորհների կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության դրամաշնորհների և ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին:
Մասնակցության հրավեր․ Իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննության ուսուցում
08 սեպտեմբերի, 2021
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), կարևորելով երիտասարդ մասնագետների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մեկնարկում է երկամսյա կրթական ծրագիր, որի նպատակն է տրամադրել գիտելիքներ և գործիքակազմ նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և չեզոքացման մեթոդների վերաբերյալ:
Մասնակցության հրավեր․ Իրավաբանական երրորդ դպրոցի ընդունելություն
07 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնը, հանրային կապերի և կարիերայի բաժինը, ՈւԽ-ն հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով կազմակերպում են իրավաբանական անվճար դասընթացներ՝ «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագրով
Մոբայլ վիդեոլրագրության դասընթացի հրավեր Ինտերլինկ Ակադեմիայի կողմից
07 սեպտեմբերի, 2021
Գերմանական «Ինտերլինկ Ակադեմիա» կազմակերպությունը սեպտեմբերի 20-23-ը «Հոդված 3» ակումբում մոբայլ վիդեոլրագրության դասընթաց է կազմակերպում երիտասարդ լրագրողների համար։
Աշխատանքի հնարավորություն Քաղաքական Երկխոսություն ՀԿ-ի կողմից․ Ծրագրերի Համակարգող
06 սեպտեմբերի, 2021
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը փնտրում է ծրագրերի համակարգողի։