Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ՔՀ Կամուրջին անհրաժեշտ է տեսահոլովակ պատրաստող (անգլերեն)
21 հունիսի, 2019
Bridge for CSOs is an EU-funded three-year civil society strengthening project implemented by Armenian General Benevolent Union and Eurasia Partnership Foundation. In the course of the Project's various components implementation many events take place in Yerevan, as well as in the regions of Armenia. With the aim to document success stories and make them known to the global Diaspora in order to motivate Diaspora's engagement in the Project, Bridge for CSOs team is seeking to involve a video production company/ individual videographer to ensure the effective implementation of the entire process of video production, including script writing, raw material shooting, editing, subtitles inclusion and any other video related works.
Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ - Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
20 հունիսի, 2019
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է մշտադիտարկողի ժամանակավոր հաստիքի մրցույթ՝ կազմակերպության կողմից իրականացվող Վարչական դատարանի մշտադիտարկմանը մասնակցելու նպատակով:
Աշխատանքի հայտարարություն․ Ծրագրի համակարգող
20 հունիսի, 2019
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը փնտրում է ծրագրի համակարգող։ Ծրագրի նպատակն է քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միջև երկխոսության հաստատումը և քաղաքական պրոցեսներին՝ հասարակության լայն շերտերի ներգրավվումը։
Բռնության մշակույթի հիմքերը․ հայտերի ընդունման հրավեր
20 հունիսի, 2019
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործումը կառավարման համակարգի բարեփոխումներում» ծրագրի շրջանակներում հայտարարում է հասարակության մեջ առկա բռնության, դրա առաջացման վրա ազդող գործոնների, պատճառների, դրսևորման ձևերի և օրինաչափությունների ուսումնասիրմանն ու վերհանմանն ուղղված ուսումնասիրություններ իրականացնելու հայտերի ընդունում։
Հետազոտական նախագծերի հայտերի ընդունման հրավեր
19 հունիսի, 2019
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ԵՀՀ-ն նախաձեռնել է Հայաստանում եզդի աղջիկների հանրային մասնակցության խթանմանն ուղղված նախագիծ։ Նախագծի նպատակներից մեկն է, որակական հետազոտություն իրականացնելու միջոցով, ավելի խորը պատկերացում կազմել Հայաստանում բնակվող ազգությամբ եզդի աղջիկների իրավունքին և հնարավորություններին առնչվող խնդիրների վերաբերյալ։
Ծրագրի փորձնակի հաստիք Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ում
19 հունիսի, 2019
PURPOSE OF INTERNSHIP: To assist the project team by performing necessary program duties and ensuring timely and accurate implementation of all project activities.
Տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետի թափուր հաստիք Համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ում
19 հունիսի, 2019
«Համայնքների ֆինանսիստների միավորում» (ՀՖՄ) հասարակական կազմակերպությունը, պայմանագրային հիմունքներով, աշխատանքի է հրավիրում դասավանդման փորձ ունեցող տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետի՝ ՀՖՄ կողմից հիմնված «Տեղական ժողովրդավարության դպրոցում» (ՏԺ դպրոց) որպես փորձագետ ներգրավվելու համար։
Հանրային քննարկում «ՀՀ քաղաքացիների սոցիալական եւ առողջապահական իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները Արարատի մարզի օրինակով» թեմայով
18 հունիսի, 2019
Հանրային քննարկում «ՀՀ քաղաքացիների սոցիալական եւ առողջապահական իրավունքի պաշտպանության հիմնախնդիրները Արարատի մարզի օրինակով» թեմայով։