Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մարդամեջ նորարարական մրցույթի «Խառը կանաչի» նախագիծն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը, միացե՛ք նախաձեռնությանը հիմա
07 հունիսի, 2019
Մենք Հայաստանի տարբեր մարզերից ենք, և մեր ծրագրի գերնպատակը գյուղատնտեսական ոլորտի զարգացումն է։
Գենդերային թեմայով դասընթաց կազմակերպելու հրավեր
06 հունիսի, 2019
Մրցույթը կազմակերպվում է Եվրոպական միության օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿամուրջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է` ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կարողությունները` նպաստելու Հայաստանում որոշումների կայացման գործընթացներին, արագ արձագանքելու առկա հիմնախնդիրներին։
Գենդերային թեմայով դասընթացին մասնակցելու հրավեր
06 հունիսի, 2019
Դասընթացը նախատեսված է քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացման համար, որոնց գործունեության ոլորտում գենդերային հավասարության դրույթների լուսաբանումը, կանանց հզորացման հիմնահարցերը զգալի նշանակություն ունեն։ Կարող են մասնակցել նշված ՔՀԿ–ների ներկայացուցիչները՝ ղեկավարներ և ծրագրի համակարգողներ։
«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ 2019
04 հունիսի, 2019
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» ամենամյա լրագրողական մրցույթի «Ես եմ մեդիան» խորագիրը ուսանողների համար է, ովքեր, չլինելով լրագրող, ստեղծում, տարածում, կամ ուղղակի ակտիվորեն սպառում են մեդիան, ովքեր ասելիք ունեն տարածվող ինֆորմացիայի, թվային ազդեցության նոր հարթակների ու միջոցների, հին ու նոր մեդիաների այսօրվա ուղերձների մասին։
Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման սոցիոլոգիական ուսումնասիրության մրցույթի հրավեր
04 հունիսի, 2019
Ուսումնասիրության նպատակն է հարցման միջոցով պարզել բիզնես սեկտորի ներկայացուցիչների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում ներկայիս տնտեսական մրցակցության միջավայրին առնչվող ընկալումը և խնդիրները:
Դրամաշնորհի հնարավորություն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կառույցների համար
04 հունիսի, 2019
Grant Opportunity from the US Agency for International Development
ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից
04 հունիսի, 2019
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դիմումների ընդունում «ՏՏ ոլորտի կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։
Դասընթացավարների հաստիք ՄԱԿ-ի զարգացման ծրագրում
04 հունիսի, 2019
UNDP Armenia, with financial support from UK Good Governance Fund, and in partnership with the RA Ministry of Territorial Administration and Development and OxYGen Foundation, is implementing the “Women in Politics” project aiming at advancing political participation of women and youth leadership in local governance processes.