Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Փոքր դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր
15 մարտի, 2018
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:
Դասընթաց ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման առցանց գործիքների մասին
14 մարտի, 2018
Մարտի 19-ին՝ 11:00, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց ՀԿ-ների կողմից հանրային վերահսկողության իրականացման և հանրային քաղաքականության մշակման արդյունավետությունն ավելացնող առցանց գործիքների մասին: Դասընթացը կվարի Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
ՀԿ-ների հանդիպում ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ
14 մարտի, 2018
«Այլընտրանքային նախագծեր» խումբ» փորձագիտական հասարակական կազմակերպությունը «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանականերում կազմակերպում է ՔՀԿ-ների հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Ծրագիրը իրականացվում է ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի աջակցությամբ:
«Ձեռնարկատիրական կարողությունների զարգացում» դասընթացին մասնակցելու հայտարարություն
13 մարտի, 2018
Եռօրյա դասընթացը նախատեսված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ՔՀԿ-ների կամ գործող սոցիալական ձեռնարկությունների ղեկավարների բիզնեսի կառավարման հմտությունները բարելավելու համար։
Դասընթացի ընթացքում մասնակցային միջավայրում փորձառու խորհրդատուները կներկայացնեն հետևյալ թեմաները. մարկետինգի, բիզնես պլանի մշակման գործընթացները, իրացման ուղիների, վաճառքի խթանման, բրենդի ձևավորման և գովազդի գործիքները։ Մասնակիցները կծանոթանան նաև Հայաստանում գործող ձեռնարկատիրությունների իրական պատմությունների և քաղված դասերի հետ։
"Պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությունը Լոռու մարզի օրինակով" դասընթաց
13 մարտի, 2018
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։
Երիտասարդ Եվրոպացիների Կոնգրես (անգլերեն)
13 մարտի, 2018
The Heinrich Böll Foundation, Green European Foundation, the Federation of Young European Greens the Cooperation and Development Network and the Czech Young Greens cordially invite you to apply for the 6th Congress of Young Europeans, which this time is going to take place in Prague, Czech Republic.
ՀԿ զարգացման խորհրդատուների մրցույթ
13 մարտի, 2018
«Մայրի» ՀԿ բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնը ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մայրի ՀԿ-ի զարգացման ծրագրի» իրականացման համար հայտարարում է մրցույթ: Մրցույթի համար հարկավոր են խորհրդատուներ ՀԿ զարգացմանը, հասարակության հետ կապերի զարգացմանն ու իրավական դաշտի վերաբերյալ իրազեկմանն ուղված հանդիպումներն իրականացնելու համար:
Դրամաշնորհային մրցույթ՝ մեդիագրագիտության դպրոցական նախագծերի համար
12 մարտի, 2018
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), մեդիագրագիտությունը դիտարկելով որպես առաջնահերթ ու կարևոր ուղղություն, վերջին տարիներին բազմաթիվ ծրագրեր է իրականացրել կրթության մեջ այն ներդնելու և թեմայի շուրջ իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ: