Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Դասընթացի հրավեր։ Պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությունը Կոտայքի մարզի օրինակով
02 ապրիլի, 2018
Հակիրճ տեղեկատվություն ծրագրի և այն իրականացնող ՀԿ մասին։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։
Դասընթացը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը։
Դասընթացի հրավեր։ Պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությունը Արագածոտնի մարզի օրինակով
02 ապրիլի, 2018
Հակիրճ տեղեկատվություն ծրագրի և այն իրականացնող ՀԿ մասին։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախատեսում է իրականացնել դասընթաց նվիրված պետգնումների մոնիտորինգի գործիքակազմի կիրառությանը՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման գործընթացներում։
Դասընթացը կվարի տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը։
Քննարկում․ Պատմության դասագրքերը և դասավանդման մեթոդաբանությունը
29 մարտի, 2018
«Իմեջին» հակամարտությունների հաղթահարման կենտրոնը և Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիան կազմակերպում են կլոր սեղան-քննարկում Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքերի և դասավանդման մեթոդաբանության շուրջ։ Կլոր սեղան-քննարկումը տեղի կունենա ապրիլի 3-ին ժամը 4-7-ը ք․ Երևանի Թումանյան 26ա հասցեում գտնվող Հոդված 3 ակումբում։ Կքննարկվեն Հայաստանից և Թուրքիայից պատմության դասավանդման և կրթության ոլորտի մի խումբ մասնագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները։ Հետազոտությանը, որը առայժմ հասանելի է միայն անգլերեն տարբերակով, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://caucasusedition.net/wp-content/uploads/2017/06/Tarih-Vakfi-and-Imagine-Final-Papers-June-20.pdf։ Կլոր-սեղան քննարկման լեզուն հայերենն է։ Խնդրում ենք նախապես գրանցվել կլոր սեղան-քննարկմանը հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/J2b5ZwbkQfBBcExD3.
Թափանցիկ հանքարդյունաբերություն. դասընթաց լրագրողների և ՔՀԿ-ների համար
29 մարտի, 2018
Ապրիլի 19-20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հանքարդյունաբերության ոլորտով հետաքրքրված լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հրավիրում են երկօրյա դասընթացի, որը ֆինանսավորվում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից
Դասընթաց Վանաձորում. «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումները, ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները
29 մարտի, 2018
Հերթական դասընթացը տեղի կունենա ս/թ ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին, Վանաձոր քաղաքում (հասցե՝ Խորենացի 6/1, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ գրասենյակ): Դասընթացի թեմաներն են՝ «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումները, ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:
FAST կրթաթոշակային ծրագրի` 2018-2019թթ. ուսումնական տարվա համար նախատեսված հայտադիմումներն արդեն բաց են
29 մարտի, 2018
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կրթաթոշակային ծրագիրը հիմնվել է 2017թ. հոկտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ազգությամբ հայ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տաղանդավոր ուսանողներին, որոնք ցանկություն ունեն Հայաստանի առաջատար բուհերում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ իրականացնել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:
Իրավաբանի թափուր հաստիք
28 մարտի, 2018
Ուղարկեք Ձեր CV-ն, Ձեր կողմից արված որևէ իրավական վերլուծություն կամ մշակած տեքստ և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք:
Նոր էլեկտրոնային հարթակներ
28 մարտի, 2018
Եվրոպական միության աջակցությամբ մշակվել են երկու նոր էլեկտրոնային գործիքներ: www.e-hotline.am թեժ գծի կայքի օգնությամբ ստեղծվել է քաղաքացիների, կազմակերպությունների ու այլ շահագրգիռ անձանց բարձրացված խնդիրներին, բողոքներին ու հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու առցանց մեխանիզմ: