Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ԵՄ հանուն մշակույթի․առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ. դասընթաց
20 նոյեմբերի, 2018
Հարգելի գործընկերներ,
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը հայտարարում է Կոտայքի մարզում առաջին թեմատիկ դասընթացը «ԵՄ հանուն մշակույթի․առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հետևյալ թեմաներով*․
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ»
19 նոյեմբերի, 2018
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ» խորագրով հանրային քննարկումների շարքին: Գալիք քննարկումը նվիրված է Իրավապահ մարմինների գործունեության սկզբունքներին ժողովրդավարական և իրավական պետությունում և տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 20-ին, երեքշաբթի, ժամը` 16:00-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):
Ֆոնդահայթայթման մասնագետների հարցում
16 նոյեմբերի, 2018
Ֆոնդահայթայթման մասնագետների հայաստանյան ասոցիացիան անցկացնում է Հայաստանի ՖՀ (ֆոնդահայթայթման) շուկայի ուսումնասիրություն։ Արդյունքում դուրս են բերվելու ՖՀ մասնագետների զարգացմանն ուղղված հիմնական կարիքները և հետաքրքրությունները, ինչը կօգնի ասոցիացիային կառուցել իր գործունեությունն առավել արդյունավետ։
Սցենարների բաց մրցույթ
15 նոյեմբերի, 2018
Սկզբնաղբյուրը՝ այստեղ։
Մրցույթի վերջնաժամկետը` 25.12.2018
Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը համագործակցության է հրավիրում սցենարիստների 2019 թվականին իրականացվելիք նախագծի համար։ Եթե ունեք հետաքրքիր պատմություն և կարող եք այն կինոլեզվով պատմել, ուղարկեք այն մեզ և մենք կաշխատենք կյանքի կոչել ձեր նախագիծը։
Ով ենք մենք
Academy Films-ը կինոյի և հեռուստատեսության արտադրության ոլորտում աշխատող ստեղծագործական ընկերություն է: Հիմնադրումից ի վեր մեր ընկերությունը սերտորեն համագործակցում է միջազգային պրոդյուսերական խոշոր ընկերությունների հետ:
Մեր նպատակն է՝ ստեղծ...
Հայտարարություն․ Հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներով զբաղվող միջմարզային կոալիցիային անդամակցելու վերաբերյալ
12 նոյեմբերի, 2018
«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունն իր գործընկերների՝ «Մարտու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի, Վայոց Ձորի զարգացման «Հույս-98» ՀԿ-ի, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է«Հանուն որակյալ և հասանելի ներառական կրթության և սոցիալական աջակցության»ենթադրամաշնորհային ծրագիրը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ղեկավարվող կոնսորցիումը:
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու աշխատանքի հնարավորություն
12 նոյեմբերի, 2018
The OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR) is the leading agency in Europe in the field of election observation. The Office co-ordinates and organizes the deployment of numerous observation missions, with thousands of observers, every year to assess the compliance of elections in OSCE participating States with OSCE commitments and other international obligations and standards for democratic elections, and with national legislation. ODIHR’s unique methodology provides in-depth insights into all elements of an electoral process, allowing the Office to offer concrete recommendations to further improve electoral processes. Further details about ODIHR can be found at www.osce.org/odihr
Հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում անգլերենի գրավոր խոսքի և քաղաքական վերլուծության հմտությունների զարգացման դասընթաց Ստեփանակերտում
12 նոյեմբերի, 2018
«Կովկասի ինստիտուտն» ընդունում է հայտեր՝ հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում անգլերենի գրավոր խոսքի և քաղաքական վերլուծության հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար: Դասընթացը նպատակ ունի զարգացնել կառավարության հաղորդակցության պատասխանատուների խմբագրական և քաղաքական վերլուծության կարողությունները։ Այն բաղկացած է երկու մասից.
Երիտասարդության ոլորտի փորձագետների հանդիպում Քրիստինե Ասատրյանի հետ
12 նոյեմբերի, 2018
Հաշվի առնելով Երիտասարդական քաղաքականության ոլորտում կատարվող փոփոխությունների և ընդունված որոշումների հետ կապված հասարակության լայն շրջանակների արտահայտած կարծիքները և, ինչպես նաև այդ որոշումներից բխող փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանցման կարևորությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, հրավիրում է երիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատող փորձագետներին և երիտասարդական աշխատողներին հանդիպման նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ, որը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 12-ին, 15:00, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: