Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Ատելության քարոզը քաղաքական մանիպուլյացիաների համատեքստում. Հանրային քննարկում
29 հոկտեմբերի, 2018
Քննարկման ընթացքում զրուցելու ենք բոլոր այն մանիպուլյացիաների մասին, որոնք հաճախ կիրառվում են քաղաքական պայքարի ընթացքում եւ հրապարակայնացվում են համացանցում եւ ԶԼՄ - ներում։
Հայտարարություն նախարարին կից հասարակական խորհրդի կազմի փոփոխման վերաբերյալ
26 հոկտեմբերի, 2018
Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2016թ. ապրիլի 29-ի N 49-Ա/1 հրամանի` «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու և աշխատակարգը հաստատելու, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009թ. փետրվարի 16-ի N26-Ա/1 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 8-րդ կետի նախարարին կից հասարակական խորհրդի կազմի 1/3-ը 2 տարվա պարբերականությամբ ենթակա է փոփոխության (ռոտացիա):
Ծրագրի համակարգողի աշխատանքի հայտարարություն
25 հոկտեմբերի, 2018
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանքարդյունաբերության ոլորտում և ծրագրերի կառավարման փորձառություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանում հանքարդյունաբերության գործընթացների թափանցիկ և հաշվետու կառավարմանը՝ համակարգելով կազմակերպության գործունեությունը այս ոլորտում։
Նախընտրելի թեկնածուն պետք է տիրապետի հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտին և իրավակիրառ պրակտիկային, հետաքրքրված լինի միջազգային փորձով, օժտված լինի կազմակերպչական և թիմի առաջնորդման հմտություններով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակեպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև բանակցելու բարդ և կոնֆլիկտային իրավիճակներում։
Վերջնաժամկետը՝ հոկտեմբեր 29. ՀԱՀ-ն փնտրում է մասնագետ-դասընթացավար
25 հոկտեմբերի, 2018
The Certificate Program in Non-Profit Management implemented by the American University of Armenia, Extension Program is initiated through BRIDGE for CSOs program lead by the Armenian General Benevolent Union together with the Eurasia Partnership Foundation and financed by the European Union.
AUA Extension is inviting to express interest in conducting training, development of syllabi, teaching materials and teaching notes for the following topics within the newly launched Certificate Program in Non-Profit Management.
Փնտրվում են կարճաժամկետ դիտորդներ
24 հոկտեմբերի, 2018
Սկզբնաղբուրը հասանելի է այստեղ:
«Ականատես» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, միանալ նախաձեռնությանը և մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությանը։
Եթե կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,
չեք անդամակցում և հրապարակայնորեն չեք սատարում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի/թեկնածուի,
չեք հանդիսանում կուսակցության/դաշինքի/թեկնածուի ընտանիքի անդամ...
Քաղաքական կուսակցությունների և ժողովրդավարության մասին ձմեռային դպրոց (անգլերեն)
24 հոկտեմբերի, 2018
The source can be found here.
WHEN
14 January 2019 (All day) - 20 January 2019 (All day)
WHERE
WARSAW
ORGANIZED BY
The OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR), the European Consortium for Political Research (ECPR), Cardinal Stefan Wyszynski University in Warsaw and the Centre for the Study of Parties and Democracy
Organized by the OSCE Office for Democratic Institutions and Human Rights (ODIHR) under the auspices of the Standing Group on Central East European Politics and wit...
Լրագրողական մրցույթ (անգլերեն)
19 հոկտեմբերի, 2018
Citizen journalists, journalism students, or freelance journalists at any age (Azerbaijan, Armenia and Georgia) or from Russia can apply for Online story competition.
Թափուր աշխատատեղ: Փախստականների աշխատանքային իրավունքների հետազոտող
19 հոկտեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ։
Վայրը: Երևան, Հայաստան
Պայմանները: Ամբողջական կամ կես դրույք/ ֆիքսված ժամանակահատված
Դիմելու վերջնաժամկետը: նոյեմբերի 2, 2018թ.
Աշխատանքների նախընտրելի մեկնարկը: նոյեմբերի 15, 2018թ.
Գործատուի մասին: «Հալեպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը («Հալեպ» ՀԿ) 2013 թվականից ի վեր Հայաստանում գործող մարդասիրական, ոչ-կառավարական, ոչ-առևտրային կազմակերպություն է, որն աջակցում է Սիրիայից տեղահանված անձանց: «Հալեպ» ՀԿ-ն իրականացնում է Հայաստանում փախստականներին ուղղված պաշտպանության, աջակցման և հզորաց...