Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մեդիագրագիտություն- Քննադատական մտածողության դասընթաց
12 նոյեմբերի, 2018
Սյունիք ԻնֆոՏունը հայտարարում է «Մեդիագրագիտություն-Քննադատական մտածողություն» 12 հանդիպումներից բաղկացած կուրս, որն անցկացվելու է 2018 թվականի դեկտեմբեր ամսից սկսած: Դասընթացի օրերը և ժամերը կհստակեցվեն մասնակիցների ընտրությունից հետո:
Լրացրու հայտը, մասնակցիր երիտասարդական ճամբարին նոյեմբերի 25-30-ին
12 նոյեմբերի, 2018
Ճամբարը նպատակ ունի հնարավորություն ընձեռել եռանդով լցված երիտասարդներին, ովքեր նոր են ներգրավվում, կամ ցանկություն ունեն ներգրավվելու հասարակական կյանք՝ ճանաչելու միմյանց, ծանոթանալու փորձառու իրավապաշտպաններին և ոլորտային մասնագետներին, ստանալու նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, միասին քննարկել գաղափարներ և դրանց իրականացման հնարավորությունները։
Համայնքների խոցելիությունը և արտակարգ իրավիճակները. մեդիա արշավ
08 նոյեմբերի, 2018
Եթե հետաքրքված եք Հայաստանում համայնքների, բնակչության, հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և տարեցների անվտանգության, հնարավոր բնական և մարդածին վտանգների և ռիսկերին դիմակայելու հարցերով, ապա առաջարկում ենք միանալ նոյեմբերի 9-10-ը նախատեսվող մեդիա արշավին, դեպի Տավուշի և Լոռվա մարզեր:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ
06 նոյեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթի հիմ...
«Տարվա լավագույն կամավոր 2018» մրցանակաբաշխություն
05 նոյեմբերի, 2018
Աղբյուրը հասանելի է այստեղ:
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով ամեն տարի տոնում է կամավորների միջազգային օրը:
Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, երկրորդ տարին անընդմեջ կիրականացվի «Տարվա Լավագույն Կամավոր 2018» մրցանակաբաշխությունը:
Այս ճանապարհով «Հայ Կամավորների Բանկ» ԵՀԿ-ն խրախուսում է կամավորական տարբեր աշխատանքներում ընդգրկված, հասարակական ակտիվություն ցուցաբերած և տարբեր հաջողությունների գրանցած երիտասարդներին՝ ...
Հայտարարություն. Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ
29 հոկտեմբերի, 2018
Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի համաֆինանսավորմամբ 2017 թ-ի․ դեկտեմբերին մեկնարկել է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը: Այն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը՝ հանրային իրազեկման, լրագրողական աշխատանքների, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
Սցենարի զարգացման աշխատարան սկսնակների համար
29 հոկտեմբերի, 2018
Բրիտանական խորհուրդը Հայաստանում, Կինեմատոգրաֆիստների միությունը և GAIFF Pro-ն հրավիրում են մասնակցելու սցենարի զարգացման հինգօրյա աշխատարանի, որը կվարի Փոլ Ֆրեյզերը: Աշխատարանը տեղի կունենա նոյեմբերի 19-23-ը, Կինեմատոգրաֆիստների միության Բուխարու սրահում (Վարդանանց 18).
«Տարածիր ԱՐՎԵՍՏ» արշավի մեկնարկը
29 հոկտեմբերի, 2018
Էյվա արվեստների հիմնադրամը «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համատեղ հանդես է գալիս մի նոր համահայկական նախաձեռնությամբ՝ ազդարարելով «Տարածիր ԱՐՎԵՍՏ» կրթա-մշակութային արշավի մեկնարկը։ Նպատակն է Հայաստանի և Արցախի խոցելի համայնքների դպրոցականների շրջանում խթանել արվեստի կրթությունը, նպաստել հայկական արվեստի ճանաչմանն ու տարածմանը: